Տնտեսական

05.04.2014 00:25


«Դ!ԵՄ ԵՄ». ««ՇՏԱՊ» դիմումների ձևեր»

«Դ!ԵՄ ԵՄ». ««ՇՏԱՊ» դիմումների ձևեր»

ՀՀ սահմանադրական դատարանը իր 2014թ.-ի ապրիլի 3-ի որոշման եզրափակիչ մասի 1-5-րդ կետերով հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք իրավանորմեր: Իսկ 6-րդ կետով սահմանեց, որ նշյալ օրենքի 7-րդ հոդվածի 2-10-րդ մասերի, 8, 37, 38, 45-րդ հոդվածների, 49-րդ հոդվածի 2-րդ մասի և 86-րդ հոդվածի վեճի առարկա դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը` այն սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` դրանցով նախատեսված իրավակարգավորումները չեն կարող հիմքում ունենալ, մեկնաբանվել և կիրառվել մարդկանց հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակում ենթադրող իրավակարգավորման համատեքստում: Ըստ նույն որոշման 8-րդ կետի, վերոհիշյալ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Որոշման 7-րդ կետով ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանեց 2014 թվականի սեպտեմբերի 30-ը, որպեսզի ՀՀ Ազգային ժողովը և ՀՀ կառավարությունը` իրենց իրավասության շրջանակներում նշյալ օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնեն նշված որոշման պահանջներին։ Սակայն նշված ժամանակը օրենքի վերամշակման և ակնհայտ հակասահմանադրական իրավանորմերի կասեցումը ապահովելու փոխարեն` պետական բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ սատարելու են օրենքի գործունեությանը մինչև նշված վերջնաժամկետը:

Ի պատասխան այս ոչ իրավաչափ դիրքորոշման, «Դ!ԵՄ ԵՄ» թիմը պատրաստել է դիմում-նամակի ձևանմուշ` ՀՀ ֆինանսների նախարարին, ՀՀ ԿԲ նախագահին և «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենին ուղղելու նպատակով` պահանջելով նրանցից հետևել ՀՀ ՍԴ 2014թ. ապրիլի 3-ի որոշման եզրափակիչ մասի 6-րդ կետի դիրքորոշմանը:

Ստորև ներկայացված է նշված ձևանմուշի հղումը, որը պետք է մեկական օրինակով ուղարկել նծված հասցեատերերից յուրաքանչյուրին:

Ձևանմուշ

Հասցեներ՝

  1. Մհեր Մկրտչյան 5բ, Երևան, 0010
    «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ,
    Տնօրեն`պրն. Վահան Ստեփանյանին
  2. Մելիք Ադամյան 1, Երևան, 0010
    ՀՀ Ֆինանսների նախարարություն,
    Նախարար` պրն. Դավիթ Սարգսյանին
  3. Վազգեն Սարգսյան 6, Երևան, 0010
    ՀՀ կենտրոնական բանկ,
    Նախագահ պրն. Արթուր Ջավադյանին

Վերը նշվածին զուգահեռ առաջարկում ենք նաև դիմումի ձև` ուղղված գործատուին, որի հիման վրա գործատուն հիմք կունենա դիմելու ՀՀ Ֆինանսների Նախարարություն` պահանջելով փոխել ամսական հաշվետվության ձևը, հնարավորություն տալով ապահովել աշխատակիցների կամարտահայտությունը:

Աշխատակցի դիմումը Գործատուին (Ձևանմուշ)

Գործատուի դիմումը ՀՀ Ֆինանսների նախարարին (Ձևանմուշ), Կրկնօրինակը`ՀՀ ԿԱ ՊԵԿ Նախագահին

/ՀՀ ԿԱ ՊԵԿ հասցեն`Մովսես Խորենացու 7, Երևան, 0015/

Հ.Գ. Նամակները մեկական օրինակով ՀՀ Ֆինանսների նախարարություն, ՀՀ ԿԲ, «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ և գործատուին պետք է ուղարկել Հայփոստի հետադարձ ծանուցմամբ պատվիրված նամակի միջոցով` հնարավորինս սեղմ ժամկետներում:

Հայփոստի մասնաճյուղերն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ ժամը 8:00-19:00 և շաբաթ օրը ժամը 8:00-18:00:

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Այս խորագրի վերջին նյութերը