Աֆղանստանի հարավ–արևելքում պայթյուն է որոտացել ընտրատեղամասի մոտ
Չորս մարդ վնասվածքներ է ստացել Աֆղանստանի Լագար նահանգի հարավ–արևելքում ընտրատեղամասի մոտ պայթյունի հետևանքով: Այս մասին փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը՝ «Reuters»-ին հղումով: Ավելի վաղ «Թալիբան» շարժումը հայտարարել էր խափանել նախագահական ընտրություններն ամեն գնով և կոչ արել բնակչությանը՝ չգնալ ընտրատեղամաս։
Նախընտրական շրջանում իսլամիստները մի շարք ահաբեկչություններ են իրականացրել երկրում։ Նման գրոհների զոհ են դարձել հարյուրավոր բնակիչներ, զինվորականներ, ոստիկաններ, ինչպես նաև արտասահմանցիներ՝ ՄԱԿ–ի աշխատակիցներ ու դիտորդներ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ միայն մարտ ամսին ահաբեկչության հետևանքով 170 մարդ է մահացել, 200-ը՝ վնասվածքներ ստացել։ Ընտրությունների մասնակիցների անվտանգությունն ապահովում է երկրի կառավարական բանակի ավելի քան 200 հազ զինծառայող։