Լրահոս

05.04.2014 11:10


«Տիգրան Սարգսյանը Հայաստանին ոչ թե բարոյական վնաս է պատճառել, այլ նյութական»

«Տիգրան Սարգսյանը Հայաստանին ոչ թե բարոյական վնաս է պատճառել, այլ նյութական»

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է.
«Անդրադառնալով հետագայում Տիգրան Սարգսյանին նաև քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցին` Գալուստ Սահակյանը հայտարարել է. «Կարծում եմ, որ մարդիկ կլինեն, որ իրենց բարոյական կերպարի ներգրկումով իրավունք ունեն չգնահատել մարդու աշխատանքը, բայց դա չի նշանակում, որ դա դատապարտման ենթակա է»:

Ափսոս, մեր բարոյական կերպարի ներգրկումը մեզ թույլ չի տալիս ասել այն ամենը, ինչ մենք մտածում ենք Գալուստ Սահակյանի մտավոր կարողությունների մասին, բայց խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, որ Տիգրան Սարգսյանն իր վարչապետության վեց տարիների ընթացքում Հայաստանին ոչ թե բարոյական վնաս է պատճառել, այլ նյութական, և դա` անկախ նրանից, թե բարոյական կերպարի ինչ ներգրկում ունեն հանրապետական պատգամավորները: Վերջին հաշվով, եթե խոսքը բարոյական վնասի փոխհատուցման մասին լիներ, Տիգրան Սարգսյանը պարզապես հրապարակավ ներողություն կխնդրեր ՀՀ ազգաբնակչությունից, և հարցը կհամարվեր փակված: Բայց խոսքը հարյուր միլիոնավոր դոլարների` ՀՀ բյուջե վերադարձնելու մասին էր: Ավելի ճիշտ` ներգրկելը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը