«Հայաստանում ԱՄՆ դեսպանը կարող է հետևել Տիգրան Սարգսյանի օրինակին»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 3-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը բոլորի համար անսպասելիորեն որոշեց Հայաստանը մտցնել Մաքսային միություն, Արեւմուտքը` ի դեմս ԱՄՆ-ի, ՀՀ իշխանական վերնախավում կորցնելով ազդեցությունը, փորձում էր իր շահերն առաջ տանել Տիգրան Սարգսյանի միջոցով: Ու թեեւ վերջինս փորձում էր ներկայացնել, թե ինքը որեւէ խնդիր չունի ռուսների հետ, ակնհայտ էր, որ դա այդպես չէ, եւ որ նրա քաղաքական հովանավորները հակառակ բեւեռում են:
Պատահական չէր, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ամեն կերպ սատարում էր վարչապետի առաջ քաշած ծրագրերը, այդ թվում` կուտակային կենսաթոշակային տխրահռչակ համակարգի ներդնումը: Անգամ ՍԴ որոշումից հետո ԱՄՆ դեսպանը չվարանեց կրկին իր հրապարակային աջակցությունը հայտնել վարչապետի նախագծին: Սակայն այն բանից հետո, երբ մամուլում արտահոսք եղավ Տիգրան Սարգսյանի եւ կուտակային ֆոնդերից մեկի ղեկավարության միջեւ սերտ կապերի մասին, ինչը բացահայտ ակնարկ էր առ այն, որ Տ. Սարգսյանն անձնական շահագրգռվածություն ունի այդ ֆոնդերում ներդրվող գումարների մասով, Սերժ Սարգսյանն, ըստ ամենայնի, հասկացավ, որ ախմախ չլինելու մասին իր եզրակացությունում փոքր-ինչ շտապել է: Եվ արդյունքում` Արեւմուտքն ու ԱՄՆ-ը զրկվեցին Հայաստանի իշխանական վերնախավում ունեցած, ըստ էության, վերջին հենարանից: Այդպիսով, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, փաստորեն, ձախողեց Տիգրան Սարգսյանի պաշտոնավարումն ապահովելու առաքելությունը, հետեւաբար, չի կարելի բացառել, որ առաջիկայում նա եւս հետեւի Տ. Սարգսյանի օրինակին եւ հրաժարական տա առնվազն ՀՀ-ում դիվանագիտական աշխատանքից»: Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթում:
«Հայաստանում ԱՄՆ դեսպանը կարող է հետևել Տիգրան Սարգսյանի օրինակին»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
Պատահական չէր, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ամեն կերպ սատարում էր վարչապետի առաջ քաշած ծրագրերը, այդ թվում` կուտակային կենսաթոշակային տխրահռչակ համակարգի ներդնումը: Անգամ ՍԴ որոշումից հետո ԱՄՆ դեսպանը չվարանեց կրկին իր հրապարակային աջակցությունը հայտնել վարչապետի նախագծին: Սակայն այն բանից հետո, երբ մամուլում արտահոսք եղավ Տիգրան Սարգսյանի եւ կուտակային ֆոնդերից մեկի ղեկավարության միջեւ սերտ կապերի մասին, ինչը բացահայտ ակնարկ էր առ այն, որ Տ. Սարգսյանն անձնական շահագրգռվածություն ունի այդ ֆոնդերում ներդրվող գումարների մասով, Սերժ Սարգսյանն, ըստ ամենայնի, հասկացավ, որ ախմախ չլինելու մասին իր եզրակացությունում փոքր-ինչ շտապել է:
Եվ արդյունքում` Արեւմուտքն ու ԱՄՆ-ը զրկվեցին Հայաստանի իշխանական վերնախավում ունեցած, ըստ էության, վերջին հենարանից: Այդպիսով, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, փաստորեն, ձախողեց Տիգրան Սարգսյանի պաշտոնավարումն ապահովելու առաքելությունը, հետեւաբար, չի կարելի բացառել, որ առաջիկայում նա եւս հետեւի Տ. Սարգսյանի օրինակին եւ հրաժարական տա առնվազն ՀՀ-ում դիվանագիտական աշխատանքից»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթում: