Աշխարհ

05.04.2014 11:49


Քննարկվել է մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը

Քննարկվել է մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը

ԵԱՀԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Մինսկի խմբի համանախագահները նախօրեին Մոսկվայում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես ասված է. «Համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ։

Համանախագահները վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և խաղաղ լուծման ուղղությամբ աշխատելու իրենց հանձնառությունը: Նրանք քննարկել են նախագահների մակարդակով մոտ ապագայում հանդիպում կազմակերպելու հնարավորությունը և ընդգծել հիմնարար հարցերի վերաբերյալ առաջընթաց արձանագրելու անհրաժեշտությունը:

Համանախագահները ևս մեկ անգամ ընդգծել են տարածաշրջանում լարվածության թուլացման և խաղաղ գործընթացին աջակցելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը»:

Այս խորագրի վերջին նյութերը