«Դեմ եմ» անդամ. «Ապրիլի 12–ին Մատենադարանի մոտ հանրահավաք է նախատեսվում»
Այսօրվա ասուլիսին «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը հայտնել է, որ ապրիլի 12-ին Մատենադարանի մոտ հանրահավաք է նախատեսվում, որի նպատակն է քաղաքացիներին բացատրել՝ ինչպես պայքարել սեփական իրավունքների համար: Երիտասարդը նշել է. «Ցավոք, մեր երկրում Սահմանադրական դատարանի որոշման իրականացման համար էլ պետք է պայքարել: Դրա համար ապրիլի 12-ին հրավիրում ենք հանրահավաք, որի ժամանակ բոլոր քաղաքացիների ներկայությունն ուղղակի պարտադիր է: Մենք կքննարկենք, թե ինչպես շարունակել պայքարը, և թե ինչ ուղղությամբ է լինելու մեր պայքարը»։
Քաղաքացիական ակտիվիստները հավելել են, որ մինչև ապրիլի 12-ն իրականացնելու են ծրագրեր, որոնց մասին դեռ չեն բարձրաձայնի։ Հիշեցնենք, որ ՍԴ–ն, ապրիլի 2-ի որոշմամբ, մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել խորհրդարանին և կառավարությանը վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար: Օրենքը շարունակելու է գործել մինչև սեպտեմբերի 30-ը։