Լրահոս

05.04.2014 19:27


ՀԱԿ վարչությունը քննարկել է ստեղծված նոր քաղաքական իրավիճակը

ՀԱԿ վարչությունը քննարկել է ստեղծված նոր քաղաքական իրավիճակը

Ապրիլի 5-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ, այդ մասին տեղեկացնում է կուսակցության լրատվական ծառայությունը:

Նիստում քննարկվել է վարչապետի հրաժարականից հետո Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակը: Փոխնախագահներ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը ներկայացրել են ոչ իշխանական քաղաքական ուժերի հետ բանակցությունների ընթացքը: Վարչությունը քննարկել է հնարավոր զարգացումները:

Քննարկվել է նաև Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական միության առաջիկա համագումարի նախապատրաստման ընթացքը:

Այս խորագրի վերջին նյութերը