Լրահոս

06.04.2014 00:44


Արթուր Ալեքսանյանը, եզրափակիչում հաղթելով թուրք ըմբիշին, դարձավ Եվրոպայի չեմպիոն

Արթուր Ալեքսանյանը, եզրափակիչում հաղթելով թուրք ըմբիշին, դարձավ Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Ֆինլանդիայում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությում գրավեց առաջին տեղը: Հայ մարզիկը 98 կգ քաշայինների մրցումներում հաղթելով ուկրաինացի, խորվաթ, գերմանացի և նորվեգացի մրցակիցներին, մտավ եզրափակիչ: Ոսկե մեդալի համար պայքարում Ալեքսանյանի մրցակիցը թուրք Չենկ Իլդեմն էր։ Արթուր Ալեքսանյանը վստահ անցկացրեց ամբողջ գոտեամրտը եւ 5:0 հաշվով հաղթանակ տարավ: Այդպիսով, 22-ամյա ըմբիշը երրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Այս խորագրի վերջին նյութերը