Լրահոս

07.04.2014 19:05


ՆԱՏՕ-ի գեներալ. «Եվրոպայում պատերազմի վտանգ չկա»

ՆԱՏՕ-ի գեներալ. «Եվրոպայում պատերազմի վտանգ չկա»

Հյուսիսատլանտյան դաշինքը մտադրված է շարունակել երկխոսությունը ՌԴ ղեկավարության հետ: Չնայած Ուկրաինայում ծանր իրավիճակին՝ զինված բախման վտանգ Եվրոպայում ներկա պահին չկա։ Այս մասին, «Deutsche Welle»–ի փոխանցմամբ, հայտնել է ՆԱՏՕ–ի գործողությունների մշակման ստորաբաժանման ղեկավար Յոզեֆ Բլոցը: Բլոցի խոսքերով՝ հյուսիսատլանտյան դաշինքը կշարունակի երկխոսությունը Ռուսաստանի ղեկավարության հետ։

«Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության դադարեցումը չի նշանակում բոլոր կապերի դադարեցում»,- ընդգծել է նա։

Տեղեկացնում korrespondent.net–ը։

Այս խորագրի վերջին նյութերը