Լրահոս

07.04.2014 12:02


«Mercedes»-ը, կոտրելով լուսակիրը, արմատախիլ է արել ծառն ու «մագլցել» նրա վրա

«Mercedes»-ը, կոտրելով լուսակիրը, արմատախիլ է արել ծառն ու «մագլցել» նրա վրա

Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ–Նովա պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները պարզել են, որ այդ ժամին նշված հատվածում բախվել են Երևան քաղաքի Աղյուսագործների փողոցի բնակիչ, 29-ամյա Արսեն Նոր-Պարոնյանի վարած «Mercedes» մակնիշի 34 DP 506 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ, 24-ամյա Սերգեյ Մեսրոպյանի վարած «Toyota Corolla» մակնիշի Լ 4042 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Corolla-ի վարորդ Ս. Մեսրոպյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բախման հետևանքով «Mercedes»-ը հարվածել է խաչմերուկը կարգավորով լուսակրին, այնուհետև հարվածել ճամփեզրին տեղադրված աղբամանին, իսկ հետո պոկել ու արմատախիլ արել հաստաբուն ծառն ու կիսով չափ «մագլցել» ծառի վրա:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը