Աշխարհ

07.04.2014 12:24


Ուկրաինայի վարչապետ. «Իրականացվում է երկրի տարածքը գրավելու ծրագիր»

Ուկրաինայի վարչապետ. «Իրականացվում է երկրի տարածքը գրավելու ծրագիր»

korrespondent.net-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ երկրի արևելքում իրականացվում է իրավիճակի ապակայունացման ծրագիրը։

«Դիմում եմ Ուկրաինայի արևելյան շրջանների բնակիչներին. բոլորին հասկանալի է, որ իրականացվում է հակաուկրաինական, ապակայունացման՝ օտար զորքերի սահմանն անցնելու և երկրի տարածքը գրավելու ծրագիր։ Դա մենք թույլ չենք տա»,-կառավարության նիստին ասել է Յացենյուկը։

Նշենք, որ Լուգանսկում բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել: Բախումների հետևանքով 9 մարդ վիրավորվել է: Մարդիկ փողոց են դուրս եկել Ռուսաստանի դրոշներով և գեորգիևյան ժապավեններով: Նրանք գրավել են Ուկրաինայի անվտանգության ծառայության շրջանային բաժանմունքի շենքը՝ պահանջելով ազատ արձակել իրենց առաջնորդ Ալեքսանդր Խարիտոնովին։

Այս խորագրի վերջին նյութերը