«Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանի խոսքերով՝ ձկնարտադրության ոլորտը լիցենզավորելու նոր օրենքի հետևանքով ձկնարտադրության 80%–ը կկրճատվի։ Նա նաև ընդգծել է, որ ոլորտի հետ կապված բոլոր միջոցառումները տնտեսվարողից թաքուն են կատարվում։
–Տնտեսվարողը չգիտի այդ միջոցառումների էությունն ու բովանդակությունը։ Չեն ներկայացնում, թե ինչ և ինչպես պետք է իրականացնեն։ 234 ընկերություններից 77–ն արդեն փակվել է՝ չդիմանալով ծանր պայմաններին։ Ոնց որ մրցավազքի մեջ մտած լինեն, թե ով ավելի կոշտ, կամայական, օրենսդրական շեղումներով գործողություններով կխոչընդոտի ձկնարտադրության տնտեսվարողներին,–ասել է Աթոյանը:
Ձկնարտադրության 80%–ը կկրճատվի

7or.am