Լրահոս

07.04.2014 14:55


Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Սիրելի՛ մայրեր եւ քույրեր.
Սրտանց շնորհավորում եմ ձեզ մայրության եւ գեղեցկության այս հրաշալի տոնի առիթով:
Մաղթում եմ առողջություն և երջանկություն: Գարնանային այս օրը ուզում եմ մեծարանքի խոսքեր ասել ձեր հասցեին, հիշեցնելով այն անգնահատելի դերի մասին, որ դուք մշտապես ունեցել եք մեր հասարակության եւ ընտանիքների կյանքում:
Ուզում եմ եղբայրական աջակցության խոսքեր հղել մեր զինվորների մայրերին, ովքեր սպասում են հայրենիքին ծառայող իրենց որդիների վերադարձին: Համոզված եմ, որ դուք կանեք ամեն ինչ` մեր հասարակության մեջ կնոջ դերը մշտապես բարձր պահելու ուղղությամբ եւ կունենաք ձեր պատվավոր դերը մեր երկրի շարունակական զարգացման ու բարգավաճման գործում: Դուք հայ ընտանիքների հիմնասյունն ու պահապանն եք և միշտ մեր կողքին եք: Միշտ եղեք այդպիսին և թող միշտ հայ կնոջ աչքերը ճառագեն երջանկությունից:

Թույլ տվեք մեկ անգամ եւս շնորհավորել ձեզ, մաղթել ձեր ընտանիքներին խաղաղություն, բարեկեցություն եւ բարգավաճում:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան

Այս խորագրի վերջին նյութերը