Լրահոս

07.04.2014 16:13


Երևանում կքննարկվեն ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի կատարելագործման խնդիրները

Երևանում կքննարկվեն ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի կատարելագործման խնդիրները

Ապրիլի 8-ից 10-ը Երևանում տեղի կունենա ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին կից հակաօդային պաշտպանության հարցերով Համակարգող կոմիտեի հոբելյանական՝ 40-րդ նիստը և ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության Միացյալ համակարգի ստեղծման մասին համաձայնագրի մասնակից պետությունների օդատիեզերական պաշտպանության (ռազմաօդային ուժերի, հակաօդային պաշտպանության, օդային պաշտպանության ուժերի) հրամանատարների ուսումնամեթոդական հավաքը:
Միջոցառումներին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները:
Նիստի ընթացքում կքննարկվեն ՀՕՊ միացյալ համակարգի կատարելագործմանը և հետագա զարգացմանը, հակաօդային պաշտպանության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կամփոփվեն 2013թ. Համակարգող կոմիտեի և դրա աշխատանքային մարմինների գործունեության արդյունքները:
Ուսումնամեթոդական հավաքի շրջանակներում նախատեսված է արտերկրից ժամանած պատվիրակությունների անդամների ծանոթացումը Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական համալիրի հնարավորությունների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը