Լրահոս

07.04.2014 16:27


ԵՄ–ն զերծ է մնում Ուկրաինայի իրադարձությունները մեկնաբանելուց

ԵՄ–ն զերծ է մնում Ուկրաինայի իրադարձությունները մեկնաբանելուց

Բրյուսելն անհանգիստ հետևում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, սակայն հստակ գնահատական չի տալիս դեպքերին, որոնք տեղի են ունեցել երկրի արևելքում ապրիլի 6-ին։

«Մենք շարունակելու ենք գնահատել իրավիճակը։ Ձեզ լավ հայտնի են ԵՄ խորհրդի մարտի 20-ի հետևությունները, և դրանք չեն փոխվել»,–ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կոցյանչիչն այսօր Բրյուսելում։ Նա հաստատել է ԵՄ դիրքորոշումը, որի համաձայն՝ «բոլոր քաղաքական խնդիրները պետք է իրականացվեն ոչ բռնի ձևով»։

Տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

Այս խորագրի վերջին նյութերը