Լրահոս

07.04.2014 16:41


Ոսկերիչները բողոքում են վարձակալության վճարների բարձրացման դեմ

Ոսկերիչները բողոքում են վարձակալության վճարների բարձրացման դեմ

Երեւանի «Ոսկու աշխարհ» վաճառատան («բաղնիքի ոսկու շուկա») ոսկերիչները բողոքում են վաճառատան արհեստանոցների վարձակալման վճարի կտրուկ եւ չհիմնավորված ավելացման դեմ:

Ցուցարարներից մեկը iLur.am-ին տեղեկացրել է, որ օրերս շուկայի տնօրինությունը, առանց նախօրոք հիմնավորելու, շուրջ 50 տոկոսով ավելացրել է ոսկերչական արհեստանոցների վարձակալման դիմաց գանձվող գումարի չափը: Այս քայլը առաջացրել է հարյուրի չափ ոսկերիչների վրդովմունքը, ովքեր այս պահին բողոքի ցույց են անցկացնում շուկայի դիմաց:

ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը