Լրահոս

07.04.2014 17:05


Ավարտվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է պաշտոնեական կեղծիքի զուգորդմամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Գեղամ Առաքելյանը և Ասատուր Խոդեդանյանը, 2013թ. հոկտեմբերի 23-ին ընդգրկված լինելով բաժնի օպերատիվ խմբում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ստացված ահազանգի հիման վրա ժամը 22.45-ին մեկնել են Գեղանիստ գյուղ, որտեղ Արտակ Գրիգորյանից տեղեկացել են նույն օրը` ժամը 17-ից մինչև ժամը 22.30-ն ընկած ժամանակահատվածում, վերջինիս տնից ապօրինի մուտք գործելու եղանակով, զգալի չափերով, գույքի գաղտնի հափշտակություն կատարվելու մասին: Ոստիկանության աշխատակիցներն օգտվելով Արտակ Գրիգորյանի կողմից հանցագործության մասին գրավոր հաղորդում ներկայացնելուց հրաժարվելու հանգամանքից` չեն կատարել իրենց պարտականությունները, որի արդյունքում` սահմանված կարգով չեն գրանցել հանցագործության մասին հաղորդումը, հայտնաբերված հանցագործության մասին չեն հայտնել քննիչին, միջոցներ չեն ձեռնարկել դեպքի վայր փորձագետ հրավիրելու, հանցագործության հետքերը, այլ նյութական օբյեկտները հայտնաբերելու և պահպանելու ուղղությամբ, այլ հանցագործության դեպքը թաքցնելու ուղղակի դիտավորությամբ կեղծել` ուղղորդել են Արտակ Գրիգորյանին և նրա ընտանիքի անդամներին իրականությանը չհամապատասխանող բացատրություններ տալ այն մասին, թե, իբր, վերջինիս տնից գողություն չի կատարվել և կատարված ահազանգը չի համապատասխանում իրականությանը: Օպերլիազորներն առանց մասնագետի մասնակցության կատարել են դեպքի վայրի զննություն և կազմել արձանագրություն, որի մեջ մտցրել են կեղծ տվյալներ այն մասին, թե, իբր, տան գույքը տեղաշարժված չի եղել, բոլոր իրերը գտնվել են իրենց տեղում: Դրանից հետո Գեղամ Առաքելյանը կազմել է կեղծ եզրակացություն այն մասին, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք, որ ոստիկանության օպերլիազորներ Գեղամ Առաքելյանին և Ասատուր Խոդեդանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը