Լրահոս

07.04.2014 17:49


Մեկնարկում է հավակնորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը

Մեկնարկում է հավակնորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը

Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին»: Հավաստագրման քննություններին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ավարտել են 2010 թ. մայիսի 18-ի "Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգով" նախատեսված վերապատրաստման դասընթացները:

Քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
•դիմում նախարարի անունով / Ձև-2/.
•վկայական` վերապատրաստման դասընթացներին մասնակցելու վերաբերյալ.
•բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
•աշխատանքային գրքույկի բնօրինակը և պատճենը կամ քաղվածքը.
•անձնագրի պատճենը,
•3x4 չափսի մեկ լուսանկար։
Քննություններին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել 2014թ. ապրիլի 8-25-ը ներառյալ, ժամը՝ 1000-ից 1300-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն/ հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, հեռախոս` 583-483/:
Կրթության և գիտության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը