Լրահոս

08.04.2014 10:26


Տիգրան Սարգսյանը պատասխանատվություն կկրի՞

Տիգրան Սարգսյանը պատասխանատվություն կկրի՞

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Դեռ փետրվարին ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանը ջանասիրությամբ արդարացնում էր Տիգրան Սարգսյանի կառավարության ձախողումները. «Իրոք, վերջին 6 տարիների ընթացքում մենք ունեցել ենք տնտեսական աճ՝ կայուն տնտեսական աճ, բացառությամբ մեկ տարվա: …Մեր տնտեսությունն առողջ է, մեր տնտեսությունն ամուր է, մեր տնտեսության մեջ տեղի են ունեցել էական փոփոխություններ, եւ սրանք շատ լավ հիմք են՝ ապագայում եւս լավ տնտեսական աճ ապահովելու»:

Այնինչ, ուրբաթ օրը ԿԲ-ում անցկացրած խորհրդակցության ժամանակ նա այլ ակնարկներ է արել. «Նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների եւ իր գործունեության նկատմամբ»:

Կարելի է ենթադրել, որ մեկուկես ամսում Ս.Սարգսյանը եւս հանգել է այն կարծիքին, ինչն արդեն վեց տարի է՝ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասի մոտ է: Այստեղից տրամաբանական մեկ հարց է առաջանում՝ Տիգրան Սարգսյանը պատասխանատվություն կրելո՞ւ է իր ձախողումների համար, երբ աղքատությունը 27 տոկոսից դարձավ 32.4, պետական պարտքը՝ 1.4 մլրդ-ից՝ 4.5 մլրդ, եւ այսպես շարունակ:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթում։

Այս խորագրի վերջին նյութերը