Լրահոս

08.04.2014 19:45


Հունաստանն՝ առանց լրատվության. լրագրողները գործադուլ են սկսել

Հունաստանն՝ առանց լրատվության. լրագրողները գործադուլ են սկսել

Այսօր առավոտվանից հույն լրագրողները համազգային գործադուլ են անցկացնում: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ մինչև չորեքշաբթի՝ առավոտյան ժամը 6-ը, հեռուստատեսությամբ և ռադիոյով լուրեր չեն հեռարձակվի, լույս չեն տեսնի նաև թերթերը: Լուրերի թողարկումների փոխարեն հեռուստաալիքները ցուցադրում են սերիալներ և վավերագրական ֆիլմեր:

Տեղի լրագրողական հայտնի արհմիությունը՝ Աթենական թերթերի խմբագիրների միությունը, հայտնել է, որ բոլոր լրատվամիջոցների լրագրողները, որոնք դեմ են Հունաստանը «հատուկ տնտեսական գոտու» վերափոխելուն, պահանջում են ստորագրել նոր կոլեկտիվ աշխատանքային պայմանագրեր, ապահովել արժանի աշխատանքային պայմաններ, անմիջապես դադարեցնել աշխատանքից հեռացումները, աշխատավարձերի ուշացումները, ինչպես նաև վերացնել միջազգային վարկատուների պահանջով ընդունված օրենքները, որոնք նվազեցնում են աշխատավարձերը և թոշակները:

ԶԼՄ աշխատակիցների գործադուլն անցկացվում է համազգային գործադուլի շրջանակներում, որը չորեքշաբթի օրը կանցկացնեն Հունաստանի մասնավոր և պետական հատվածների առաջատար արհմիությունները:

Այս խորագրի վերջին նյութերը