Լրահոս

08.04.2014 12:54


ՄԻՊ. «Որևէ պաշտոնյա իրավունք չունի հայհոյել, ապտակել և այլն»

ՄԻՊ. «Որևէ պաշտոնյա իրավունք չունի հայհոյել, ապտակել և այլն»

Այսօրվա ասուլիսին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անդրադարձել է երկու շաբաթ առաջ Արդարադատության նախարարության պաշտոնյաների կողմից քաղաքացուն ծեծելու միջադեպին։

Հիշեցնենք, որ 32-ամյա Արման Գասպարյանը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ Արդարադատության նախարարության աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել և հայհոյել:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախօրեին ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես էր եկել պարզաբանմամբ, ըստ որի՝ ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային բաժնի Կենտրոն և Նորք բաժանմունքի պետ Տիգրան Պետրոսյանի և հատուկ նշանակության բաժնի առաջին կարգի մասնագետ Ռոբերտ Թամարյանի լիազորությունները:

Օմբուդսմենը հայտնեց, որ իրենք անհանգստացած են նաև գողության համար դատապարտված Արմանի ընկերոջ համար, ով որպես պատիժը կրելու այլընտրանքային միջոց՝ պետք է պարբերաբար այցելի նախարարություն։

«Նույնիսկ եթե եղել է էթիկայի խախտում, որևէ պաշտոնյա իրավունք չունի հայհոյել, ապտակել և այլն։ Այստեղ չկա որևէ արդարացում ու բացատրություն։ Հուսով ենք, որ կլինի համարժեք արձագանք, որը դաս կլինի այն պաշտոնյաների համար, ովքեր սիրում են ազատություն տալ իրենց լեզվին ու ձեռքերին»,- ասել է ՄԻՊ–ը։

Այս խորագրի վերջին նյութերը