Լրահոս

08.04.2014 20:00


ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է ՖԱՄՀ պատվիրակությանը

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է ՖԱՄՀ պատվիրակությանը

Ապրիլի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ֆուտբոլի անկախ միությունների համադաշնության (ՖԱՄՀ) պատվիրակությանը` կազմակերպության գլխավոր քարտուղար Սաշա Դյուրկոփի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր ԼՂՀ-ի և ՖԱՄՀ միջև համագործակցության շարունակման եւ խորացման, այդ թվում՝ Շվեդիայում կայանալիք ՖԱՄՀ աշխարհի առաջնությանը Արցախի ֆուտբոլի ազգային հավաքականի մասնակցության վերաբերյալ։

Այս խորագրի վերջին նյութերը