Լրահոս

08.04.2014 22:08


Ջավախահայերին ՌԴ անձնագրեր չեն բաժանում

Ջավախահայերին ՌԴ անձնագրեր չեն բաժանում

Վրացական ԶԼՄ–ում պարբերաբար լուրեր են շրջանառվում, թե Ջավախքի հայությանը Թբիլիսիում Ռուսաստանի Դաշնության անձնագրեր են բաժանում: Այդ մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր նաև Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդին` Կոնստանտին Գամսախուրդիան: Վրաստանի ԱԳՆ-ն, սակայն, հայտարարել է, թե դա ապատեղեկատվություն է, և որ նման դեպքեր չեն գրանցվել: «Գրուզիա օնլայն»–ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Դավիդ Զալկանիանին։

Այս խորագրի վերջին նյութերը