Լրահոս

08.04.2014 14:20


Հայտնաբերվել է անհայտ կորածի դիակը

Հայտնաբերվել է անհայտ կորածի դիակը

Ինչպես տեղեկացրել էինք, մարտի 25-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 1944 թ. ծնված Վրեժ Վաղինակի Խաչատրյանը:
Ապրիլի 7-ին՝ ժամը 12.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գառնի գյուղի ձորում տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը Գառնի գյուղի տարածքում գտնվող «Գյունա» կոչվող սարատեղում հայտնաբերել է Վրեժ Խաչատրյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի ճակատային մասում հայտնաբերվել է սալջարդ վերք, որը բնորոշ է վայր ընկնելուն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք:

Այս խորագրի վերջին նյութերը