Սպորտի նախարարը մի քանի նախարարներից պարտքով մեծ գումարներ էր վերցրել
Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունից հետո առնվազն չորս նախարար անձնական ողբերգություն է ապրում: Բայց խնդիրը ոչ թե Տիգրան Սարգսյանի հանդեպ ունեցած նրանց խոր սերն է ու հարգանքը, այլ շատ ավելի երկրային մի հարց: Վերջերս սպորտի նախարար Յուրիկ Վարդանյանը մի քանի նախարարներից պարտքով մեծ գումարներ էր վերցրել: Իսկ որպես վերադարձի երաշխիք էլ նշել էր այս տարվա նախարարության բյուջեից իր ակնկալվող տոկոսները: Խնդիրն այն է այժմ, որ կառավարությունում բոլորը գիտեն, որ «լեգենդը» խոշոր պարտքեր ունի, և բացի «ատկատներից»՝ այլ եկամտի աղբյուրներ չկան: Կառավարության հրաժարականից հետո Յուրիկ Վարդանյանի վերանշանակման հնարավորությունները գրեթե զրոյական են: Շատ ցածր են նաև այն նախարարների վերանշանակման հնարավորութունները, ովքեր պարտք են տվել լեգենդին:

Աղբյուրը՝ ilur.am