Վրաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն. եվրոպական տեսություն
Անցյալ շաբաթվա վերջում Վրաստանի Կառավարությունը հաստատեց «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» նախագիծը: Հայտնի է, որ տվյալ փաստաթուղթը կկարգավորի 2014-20թթ. ընկած ժամանակահատվածում մարդու իրավունքների հարցերով պետության քաղաքականության կարևորագույն ասպեկտները: Ինչպես նաև հայտնի է, որ տվյալ փաստաթղթի մշակման ժամանակ, որը շուտով պետք է ուսումնասիրվի և հաստատվի Խորհրդարանի կողմից, պետությունը հիմնվել է մարդու իրավունքների հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի` Թոմաս Համերբերգի զեկույցի վրա: Այսինքն, հենց Համերբերգի զեկույցը պետք է դառնա այն հիմքը, որի վրա հետագայում պետք է կառուցվի մարդու իրավունքների պետական քաղաքականությունը: Համենայն դեպս, այդպես հայտարարում է կառավարությունը: Շուտով հնարավոր կլինի ծանոթանալ պետության կողմից ընդունվող ռազմավարությանը, որը վերաբերում է նաև մեզ` Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիներիս: Նախքան տվյալ փաստաթուղթը հասանելի կլինի ուսումնասիրման համար, հարգելի ընթերցողին ենք առաջարկում Համերբերգի զեկույցի այն հատվածները, որոնք անմիջականորեն վերաբերում են ազգային փոքրամասնություններին: Հանդիսանում են Եվրամիության` Վրաստանում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության տեսությունը և ցանկությունը: «...Վերջին տարիներին ազգային փքրամասնությունների վերաբերյալ ընդունված սխալ որոշումները հանգեցրին ողբերգական հետևանքների: Ինչպես երևում է, իշխանությունները որոշակի կասկածներ ունեին որոշ ազգային փոքրամասնությունների` վրաց պետության հանդեպ հավատարմության վերաբերյալ: Որպես կանոն` իշխանությունները վերաբերում էին այդ փոքրամասնություններին անվտանգության տեսանկյունից` փոխանակ աջակցելու այդ փոքրամասնություններին` զգալու իրենց բազմազգ վրացական պետության լիիրավ անդամ: Իր հերթին նման վերաբերմունքը դեր խաղաց կոնֆլիկտների և լարվածության ձևավորման համար, ինչպես նաև կասկած հարուցեց այն փոքրամասնությունների մոտ, որոնց այդ գործընթացները չեն վերաբերում:
4.1 Օրենսդրություն և փոքրամասնությունների իրավունքների հետ կապված քաղաքականություն
Վրաց օրենսդրությունը խտրականության դեմ պայքարի տեսանկյունից կատարյալ չէ: Սահմանադրությունը և օրենքների մի ամբողջ շարք պարունակում են հակախտրական դրույթներ: Ավելին, Քրեական Կոդեքսի համաձայն` խտրականությունը ծանրացուցիչ հանգամանք է: Վրաստանը միացել է մարդու իրավունքների պաշտպանության և խտրականության վերացման միջազգային պայմանագրերին, վավերացրել է «Ռասսայական պատկանելության բոլոր ձևերի խտրականության վերացման մասին համաձայնագիր» և «Ազգային փոքրամասնությունների մասին շրջանակային համաձայնագիր» ռատիֆիկացիաները: Վրաստանի կողմից «Շրջանային լեզուների և փոքրամասնությունների լեզուների մասին եվրոպական խարտիա»-ի ռատիֆիկացման հարցը դեռևս բաց է մնում: 2009թ.-ից փոքրամասնությունների հետ կապված ռազմավարության հիմքում ընկած էր «Հանդուրժողականության և քաղաքացիական ներգրավման ազգային կոնցեպցիան» և նրա գործողությունների ծրագիրը: Այդ փաստաթղթի նպատակն է եղել երկրում հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտ ստեղծելը, իրավահավասար հնարավորությունների ապահովումը, բոլոր բնագավառներում ազգային փոքրամասնությունների արդյունավետ մասնակցության աջակցությունը, ինչպես նաև նրանց մշակույթի ինքնարտահայտման համար համապատասխան պայմաններ ստեղծելը: Նկատվում է որոշակի կոնկրետ արդյունք հատկապես հայկական և ադրբեջանական փոքրամասնություններով բնակավայրերում: Այդ արդյունքը հիմնականում երևում է կրթության և ենթակառույցների զարգացման բնագավառներում(ճանապարհներ, դպրոցներ): Գործողությունների ծրագրի հետ համատեղ այդ գնահատականը պետք վերածվի լավ հիմքի ապագա քաղաքականության համար: Այդ գործընթացի շրջանակներում անհրաժեշտ է ռազմավարական լուրջ զրույցի անցկացում Վրաստանի համար «Շրջանային լեզուների և փոքրամասնությունների լեզուների մասին եվրոպական խարտիա»-ի ռատիֆիկացման օգուտի վերաբերյալ: 4.2 ազգային փոքրամասնություններ 2002թ.ին անցկացված բնակչության մարդահամարի համաձայն` փոքրամասնությունները կազմում են Վրաստանի բնակչության ընդհանուր քանակի 16%-ը: Փոքրամասնությունների հանդեպ անհապաղ պետք է հաշվի առնվեն Ազգային փոքրամասնությունների Խորհրդի երաշխավորումները, ինչպես նաև երաշխավորումները, որոնք փոխանցվել են Վրաստանին միջազգային կառույցների կողմից: Օրինակ. ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատուների Խորհուրդը, անհանդուրժողականության և ռասսիզմի դեմ եվրոպական հանձնաժողովը, ռասսայական խտրականության վերացման ընկերությունը: Այս երաշխավորումները պարունակում են հետևյալ կետերը, բայց չեն սահմանափակվում դրանցով. • Փոքրամասնությունների կողմից վրաց լեզի տիրապետման բարելավման ուղղությամբ նախկինում անցկացված հաջող աշխատանքների շարունակություն: Հասկանալի է, որ դա բարդ հարց է, որը պահանջում է նշանակալի ռեսուրսներ, մինչդեռ արդեն անցկացված աշխատանքի ընթացքում հասած արդյունքների պահպանման համար անհրաժեշտ է, որ տվյալ խնդիրը մնա առաջնային: Ինչպես նշել է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության Շրջանակային կոնվենցիայի խորհրդատուների Խորհուրդը, վրաց լեզվի մասսայականության քաղաքականությունը չպետք է գոյություն ունենա ի վնաս ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների: • Փոքրամասնությունների` երկրի սոցիալական, տնտեսական, մշակութային կյանքին մասնակցությանն աջակցելու հետագա քայլերի իրականացում: Նման մասնակցությունը մինչ օրս սահմնաափակված է ինչպես իրավաբանական, այնպես էլ գործնական գործոններով: Անհրաժեշտ է աջակցություն փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությանը Ընտրական գերատեսչություններում, հանրային ծառայություններում, ինչպես նաև քաղաքական կյանքում նրանց ակտիվ մասնակցության ընդլայնում: • Հետագա քայլեր փոքրամասնությունների համար տեղեկատվության հասանելիության ապահովման համար հատկապես լրատվության բնագավառում: Նրանից հետո, երբ 2012թ.ին, իր աշխատանքը դադարեցրեց ռուսալեզու «PIK TV» հեռուստաալիքը, հայաբնակ շրջանների տեղական իշխանությունների ներկայացուցիչները անհանգստություն արտահայտեցին, որ այլևս գոյություն չունի Վրաստանի մասին որևէ տեղեկատվական հաղորդում փոքրամասնություններին հասկանալի լեզվով: • Հետագա ջանքերի կիրառում մեծամասնության ներկայացուցիչների` փոքրամասնությունների հանդեպ հարգանքի և հանդուրժողականության տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ: Տվյալ գործընթացում պետք է հաշվի առնվի, որ փոքրամասնությունների արդյունավետ ներգրավման ամենակարևոր նախապայմաններից մեկն է այդ ներգրավման համար մեծամասնության պատրաստակամությունը: • Ազգային և կրոնական փոքրամասնությունների մասին ոչ ճիշտ պատկերացումների վերացման նպատակով նույն ջանասիրությամբ պետք է շարունակվի ուսուցողական նյութերի ուսումնասիրությունը: Ինչպես նաև պետք է ապահովված լինի ԶԼՄ-ների իրազեկությունը կարծրատիպերի և նախապաշարումների վերաբերյալ: Տեղեկատվության օբյեկտիվ լուսաբանումը պետք է ընդարձակվի:
Կառավարությունը պետք է հատուկ ուշադրություն հատկացնի Մեսխեթին (այսօր Սամցխե-Ջավախք) շրջանում ապրող հայրենադարձներին` 1944թ.ին Ստալինի կողմից վտարված բնակչությանը: Մինչդեռ բնական է, որ հայրենադարձների վերադարձը կարող է առաջացնել որոշակի լարվածություն: Այդ պատճառով անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը բարդ բյուրոկրատական ընթացակարգերի արագ հաղթահարման և պարզեցման համար, ինչպես նաև նրա համար, որպեսզի վերադարձածները ապահովված լինեն սոցիալական, տնտեսական և մշակութային ներգրավման ծրագրերով: Բացի այն դրական ազդեցությունից, որը այդ մարդկանց վրա կունենա հենց ինքը` վերադարձը, այդ գործընթացն ունի մեծ խորհրդանշական ազդեցություն: Վրաստանի Կառավարությունւը պետք է Մեսխեթինի բնակչության հայրենադարձությունը ծառայեցնի որպես օրինակելի երևույթ և ապացուցի, որ ինքը ցանկություն և կամք ունի` ուղղելու անցյալում կատարած խախտումները: Անկախ այն բանից, թե ինչ համատեքստում է կատարվել տվյալ խախտումը: Այդ նպատակի համար հատկացված միջազգային/եվրոպական ֆինանսավորումից բացի պետք է հատկացվեն նաև հասարակական միջոցներ:
Էթնիկ փոքրամասնության պատկանելությունը հաճախ դառնում է աղքատության և մարգինալիզացիայի պատճառ: Համապատասխանաբար, ծայրահեղ կարևոր է, որպեսզի սոցիալական ռազմավարություններում հատուկ ուշադրություն հատկացվեն այնպիսի կտրված խմբերին, որոնք փորձնականում խտրականության զոհ են դառնում միանգամից մի քանի ձևով: Օրինակ, գնչուները, իրոք, կարող են համարվել այդպիսի խումբ: Էթնիկ և կրոնական բազմաձևությունը Վրաստանի` որպես պետության, յուրահատուկ հարստության կարևորագույն ասպեկտներից մեկն է: Այդ հարստության պահպանման համար անհրաժեշտ է խուսափել ներգրավումը ձուլման հետ հավասարեցնելուց: Ինչպես նաև անհրաժեշտ է փոքրամասնություններին հնարավորություն տալ պահպանել, հետագայում նաև զարգացնել իրենց ինքնությունը: Դրա համար անհրաժեշտ է նրանց լիակատար մասնակցությունը բոլոր ռազմավարությունների մշակմանը և իրականացմանը, որոնք վերաբերում են փոքրամասնություններին: Վրաստանի նոր իշխանությունները ունեն եզակի հնարավորություն` ուղղելու անցյալում կատարված անարդարությունները: Նրանք (Վրաստանի իշխանությունները -խմբ.)պետք է օգտագործեն այդ հնարավորությունը և ձեռք մեկնեն աբխազներին և օսերին: Փոխադարձ վստահության ապահովման համար անհրաժեշտ է իրականացնել կարևոր և գործող քայլեր` ներառյալ մշակութային, տնտեսական և այլ կապերի հաստատումը: 5.3 Կանանց և փոքրամասնությունների մասնակցությունը Մի քանի կուսակցություններ և կոալիցիան ընտրական ցուցակներում մտցրել են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին որպես մեծամասնական թեկնածուներ այն շրջաններում, որտեղ փոքրամասնությունները բնակչության մեծամասնությունն են կազմում: Նոր Խորհրդարանում կա 3 հայ, 3 ադրբեջանցի և 1 օս: Մինչդեռ կառավարության կազմում, Սահմանադրական և Գերագույն դատարաններում չկա ազգային փոքրամասնության որևէ ներկայացուցիչ: Կանանց և փոքրամասնությունների մասնակցությունը քաղաքական կյանքին, իսկապես, չի կարող համարվել բավական և գոհացուցիչ: Իշխանությունները, բոլոր մակարդակներում և, իհարկե, տարբեր քաղաքական ուժեր պետք է ջանքեր գործադրեն և բարելավեն իրենց դրույթները ներառման տեսանկյունից: 2014թ.ի գարնանը ծրագրված ընտրությունները (15 հունիսի-խմբ.) այս տեսանկյունից կլինեն լուրջ քննություն:
Վրաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն. եվրոպական տեսություն
Անցյալ շաբաթվա վերջում Վրաստանի Կառավարությունը հաստատեց «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» նախագիծը: Հայտնի է, որ տվյալ փաստաթուղթը կկարգավորի 2014-20թթ. ընկած ժամանակահատվածում մարդու իրավունքների հարցերով պետության քաղաքականության կարևորագույն ասպեկտները: Ինչպես նաև հայտնի է, որ տվյալ փաստաթղթի մշակման ժամանակ, որը շուտով պետք է ուսումնասիրվի և հաստատվի Խորհրդարանի կողմից, պետությունը հիմնվել է մարդու իրավունքների հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի` Թոմաս Համերբերգի զեկույցի վրա: Այսինքն, հենց Համերբերգի զեկույցը պետք է դառնա այն հիմքը, որի վրա հետագայում պետք է կառուցվի մարդու իրավունքների պետական քաղաքականությունը: Համենայն դեպս, այդպես հայտարարում է կառավարությունը:
Շուտով հնարավոր կլինի ծանոթանալ պետության կողմից ընդունվող ռազմավարությանը, որը վերաբերում է նաև մեզ` Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիներիս: Նախքան տվյալ փաստաթուղթը հասանելի կլինի ուսումնասիրման համար, հարգելի ընթերցողին ենք առաջարկում Համերբերգի զեկույցի այն հատվածները, որոնք անմիջականորեն վերաբերում են ազգային փոքրամասնություններին: Հանդիսանում են Եվրամիության` Վրաստանում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության տեսությունը և ցանկությունը:
«...Վերջին տարիներին ազգային փքրամասնությունների վերաբերյալ ընդունված սխալ որոշումները հանգեցրին ողբերգական հետևանքների: Ինչպես երևում է, իշխանությունները որոշակի կասկածներ ունեին որոշ ազգային փոքրամասնությունների` վրաց պետության հանդեպ հավատարմության վերաբերյալ: Որպես կանոն` իշխանությունները վերաբերում էին այդ փոքրամասնություններին անվտանգության տեսանկյունից` փոխանակ աջակցելու այդ փոքրամասնություններին` զգալու իրենց բազմազգ վրացական պետության լիիրավ անդամ: Իր հերթին նման վերաբերմունքը դեր խաղաց կոնֆլիկտների և լարվածության ձևավորման համար, ինչպես նաև կասկած հարուցեց այն փոքրամասնությունների մոտ, որոնց այդ գործընթացները չեն վերաբերում:
4.1 Օրենսդրություն և փոքրամասնությունների իրավունքների հետ կապված քաղաքականություն
Վրաց օրենսդրությունը խտրականության դեմ պայքարի տեսանկյունից կատարյալ չէ: Սահմանադրությունը և օրենքների մի ամբողջ շարք պարունակում են հակախտրական դրույթներ: Ավելին, Քրեական Կոդեքսի համաձայն` խտրականությունը ծանրացուցիչ հանգամանք է: Վրաստանը միացել է մարդու իրավունքների պաշտպանության և խտրականության վերացման միջազգային պայմանագրերին, վավերացրել է «Ռասսայական պատկանելության բոլոր ձևերի խտրականության վերացման մասին համաձայնագիր» և «Ազգային փոքրամասնությունների մասին շրջանակային համաձայնագիր» ռատիֆիկացիաները: Վրաստանի կողմից «Շրջանային լեզուների և փոքրամասնությունների լեզուների մասին եվրոպական խարտիա»-ի ռատիֆիկացման հարցը դեռևս բաց է մնում:
2009թ.-ից փոքրամասնությունների հետ կապված ռազմավարության հիմքում ընկած էր «Հանդուրժողականության և քաղաքացիական ներգրավման ազգային կոնցեպցիան» և նրա գործողությունների ծրագիրը: Այդ փաստաթղթի նպատակն է եղել երկրում հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտ ստեղծելը, իրավահավասար հնարավորությունների ապահովումը, բոլոր բնագավառներում ազգային փոքրամասնությունների արդյունավետ մասնակցության աջակցությունը, ինչպես նաև նրանց մշակույթի ինքնարտահայտման համար համապատասխան պայմաններ ստեղծելը: Նկատվում է որոշակի կոնկրետ արդյունք հատկապես հայկական և ադրբեջանական փոքրամասնություններով բնակավայրերում: Այդ արդյունքը հիմնականում երևում է կրթության և ենթակառույցների զարգացման բնագավառներում(ճանապարհներ, դպրոցներ):
Գործողությունների ծրագրի հետ համատեղ այդ գնահատականը պետք վերածվի լավ հիմքի ապագա քաղաքականության համար: Այդ գործընթացի շրջանակներում անհրաժեշտ է ռազմավարական լուրջ զրույցի անցկացում Վրաստանի համար «Շրջանային լեզուների և փոքրամասնությունների լեզուների մասին եվրոպական խարտիա»-ի ռատիֆիկացման օգուտի վերաբերյալ:
4.2 ազգային փոքրամասնություններ
2002թ.ին անցկացված բնակչության մարդահամարի համաձայն` փոքրամասնությունները կազմում են Վրաստանի բնակչության ընդհանուր քանակի 16%-ը: Փոքրամասնությունների հանդեպ անհապաղ պետք է հաշվի առնվեն Ազգային փոքրամասնությունների Խորհրդի երաշխավորումները, ինչպես նաև երաշխավորումները, որոնք փոխանցվել են Վրաստանին միջազգային կառույցների կողմից: Օրինակ. ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատուների Խորհուրդը, անհանդուրժողականության և ռասսիզմի դեմ եվրոպական հանձնաժողովը, ռասսայական խտրականության վերացման ընկերությունը: Այս երաշխավորումները պարունակում են հետևյալ կետերը, բայց չեն սահմանափակվում դրանցով.
• Փոքրամասնությունների կողմից վրաց լեզի տիրապետման բարելավման ուղղությամբ նախկինում անցկացված հաջող աշխատանքների շարունակություն: Հասկանալի է, որ դա բարդ հարց է, որը պահանջում է նշանակալի ռեսուրսներ, մինչդեռ արդեն անցկացված աշխատանքի ընթացքում հասած արդյունքների պահպանման համար անհրաժեշտ է, որ տվյալ խնդիրը մնա առաջնային: Ինչպես նշել է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության Շրջանակային կոնվենցիայի խորհրդատուների Խորհուրդը, վրաց լեզվի մասսայականության քաղաքականությունը չպետք է գոյություն ունենա ի վնաս ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների:
• Փոքրամասնությունների` երկրի սոցիալական, տնտեսական, մշակութային կյանքին մասնակցությանն աջակցելու հետագա քայլերի իրականացում: Նման մասնակցությունը մինչ օրս սահմնաափակված է ինչպես իրավաբանական, այնպես էլ գործնական գործոններով: Անհրաժեշտ է աջակցություն փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությանը Ընտրական գերատեսչություններում, հանրային ծառայություններում, ինչպես նաև քաղաքական կյանքում նրանց ակտիվ մասնակցության ընդլայնում:
• Հետագա քայլեր փոքրամասնությունների համար տեղեկատվության հասանելիության ապահովման համար հատկապես լրատվության բնագավառում: Նրանից հետո, երբ 2012թ.ին, իր աշխատանքը դադարեցրեց ռուսալեզու «PIK TV» հեռուստաալիքը, հայաբնակ շրջանների տեղական իշխանությունների ներկայացուցիչները անհանգստություն արտահայտեցին, որ այլևս գոյություն չունի Վրաստանի մասին որևէ տեղեկատվական հաղորդում փոքրամասնություններին հասկանալի լեզվով:
• Հետագա ջանքերի կիրառում մեծամասնության ներկայացուցիչների` փոքրամասնությունների հանդեպ հարգանքի և հանդուրժողականության տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ: Տվյալ գործընթացում պետք է հաշվի առնվի, որ փոքրամասնությունների արդյունավետ ներգրավման ամենակարևոր նախապայմաններից մեկն է այդ ներգրավման համար մեծամասնության պատրաստակամությունը:
• Ազգային և կրոնական փոքրամասնությունների մասին ոչ ճիշտ պատկերացումների վերացման նպատակով նույն ջանասիրությամբ պետք է շարունակվի ուսուցողական նյութերի ուսումնասիրությունը: Ինչպես նաև պետք է ապահովված լինի ԶԼՄ-ների իրազեկությունը կարծրատիպերի և նախապաշարումների վերաբերյալ: Տեղեկատվության օբյեկտիվ լուսաբանումը պետք է ընդարձակվի:
Կառավարությունը պետք է հատուկ ուշադրություն հատկացնի Մեսխեթին (այսօր Սամցխե-Ջավախք) շրջանում ապրող հայրենադարձներին` 1944թ.ին Ստալինի կողմից վտարված բնակչությանը: Մինչդեռ բնական է, որ հայրենադարձների վերադարձը կարող է առաջացնել որոշակի լարվածություն: Այդ պատճառով անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը բարդ բյուրոկրատական ընթացակարգերի արագ հաղթահարման և պարզեցման համար, ինչպես նաև նրա համար, որպեսզի վերադարձածները ապահովված լինեն սոցիալական, տնտեսական և մշակութային ներգրավման ծրագրերով: Բացի այն դրական ազդեցությունից, որը այդ մարդկանց վրա կունենա հենց ինքը` վերադարձը, այդ գործընթացն ունի մեծ խորհրդանշական ազդեցություն: Վրաստանի Կառավարությունւը պետք է Մեսխեթինի բնակչության հայրենադարձությունը ծառայեցնի որպես օրինակելի երևույթ և ապացուցի, որ ինքը ցանկություն և կամք ունի` ուղղելու անցյալում կատարած խախտումները: Անկախ այն բանից, թե ինչ համատեքստում է կատարվել տվյալ խախտումը: Այդ նպատակի համար հատկացված միջազգային/եվրոպական ֆինանսավորումից բացի պետք է հատկացվեն նաև հասարակական միջոցներ:
Էթնիկ փոքրամասնության պատկանելությունը հաճախ դառնում է աղքատության և մարգինալիզացիայի պատճառ: Համապատասխանաբար, ծայրահեղ կարևոր է, որպեսզի սոցիալական ռազմավարություններում հատուկ ուշադրություն հատկացվեն այնպիսի կտրված խմբերին, որոնք փորձնականում խտրականության զոհ են դառնում միանգամից մի քանի ձևով: Օրինակ, գնչուները, իրոք, կարող են համարվել այդպիսի խումբ:
Էթնիկ և կրոնական բազմաձևությունը Վրաստանի` որպես պետության, յուրահատուկ հարստության կարևորագույն ասպեկտներից մեկն է: Այդ հարստության պահպանման համար անհրաժեշտ է խուսափել ներգրավումը ձուլման հետ հավասարեցնելուց: Ինչպես նաև անհրաժեշտ է փոքրամասնություններին հնարավորություն տալ պահպանել, հետագայում նաև զարգացնել իրենց ինքնությունը: Դրա համար անհրաժեշտ է նրանց լիակատար մասնակցությունը բոլոր ռազմավարությունների մշակմանը և իրականացմանը, որոնք վերաբերում են փոքրամասնություններին:
Վրաստանի նոր իշխանությունները ունեն եզակի հնարավորություն` ուղղելու անցյալում կատարված անարդարությունները: Նրանք (Վրաստանի իշխանությունները -խմբ.)պետք է օգտագործեն այդ հնարավորությունը և ձեռք մեկնեն աբխազներին և օսերին: Փոխադարձ վստահության ապահովման համար անհրաժեշտ է իրականացնել կարևոր և գործող քայլեր` ներառյալ մշակութային, տնտեսական և այլ կապերի հաստատումը:
5.3 Կանանց և փոքրամասնությունների մասնակցությունը
Մի քանի կուսակցություններ և կոալիցիան ընտրական ցուցակներում մտցրել են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին որպես մեծամասնական թեկնածուներ այն շրջաններում, որտեղ փոքրամասնությունները բնակչության մեծամասնությունն են կազմում: Նոր Խորհրդարանում կա 3 հայ, 3 ադրբեջանցի և 1 օս: Մինչդեռ կառավարության կազմում, Սահմանադրական և Գերագույն դատարաններում չկա ազգային փոքրամասնության որևէ ներկայացուցիչ:
Կանանց և փոքրամասնությունների մասնակցությունը քաղաքական կյանքին, իսկապես, չի կարող համարվել բավական և գոհացուցիչ: Իշխանությունները, բոլոր մակարդակներում և, իհարկե, տարբեր քաղաքական ուժեր պետք է ջանքեր գործադրեն և բարելավեն իրենց դրույթները ներառման տեսանկյունից: 2014թ.ի գարնանը ծրագրված ընտրությունները (15 հունիսի-խմբ.) այս տեսանկյունից կլինեն լուրջ քննություն:
Վրաստանի Հայ Համայնք