Լրահոս

08.04.2014 21:35


«Բոլորս միասին դեմ ենք առել մի հզոր պատի, որից անդին անդունդ է միայն»

«Բոլորս միասին դեմ ենք առել մի հզոր պատի, որից անդին անդունդ է միայն»

Չորս կողմից ինչ ասես լսում ենք...
Ուշադրության արժան ու անարժան «վերլուծություններ»...
Սա՝ նրան...
Նա՝ սրան...
Ինքս՝ որպես Հայաստանի քաղաքացի, ով և՛ քաղաքացիականացված է, և՛ քաղաքականացված է, ու մարգինալացված, և՛ հայրենասիրացված, ու համբերատարացված, և՛ անհամբերացված, և՛ զզվածացված, ու մի քանի հազարամյա երազանքներով լեցուն, տեսնում եմ, որ բոլորս միասին դեմ ենք առել մի հզոր պատի, որից անդին անդունդ է միայն...
Անդունդի բերանին հապաղելը մահ է, հատկապես, որ ահա արդեն բազում տարիներ գցել-բռնել ենք, թե ի՞նչ է պետք անել, ՈՐ...
Էս, երևում է, մինչև հիմա չենք հասկանում, թե այդ ՈՐ ասածն ի՞նչի մասին է...
Ասողիկներին էլ կտեսնենք շուտով...
Կտեսնենք... կլսենք... ու...
Վախենամ, որ նորից կանցնենք՝
(կարդա առաջին չորս տողերը)

Աշոտ Ադամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը