Ըստ քաղաքացու հաղորդման` վարույթն իրականացնող անձը կեղծիք է կատարել
Քաղաքացի Ա. Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված և նախապատրաստված նյութերով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացի Ա. Ա.-ի հաղորդման` 2013թ. մայիսի 22-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական բաժնում գրավոր բացատրություն է տվել նախորդ օրն իր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի վերաբերյալ, որն էլ արձանագրվել է քննություն կատարող քննիչի կողմից, սակայն նախաքննության ընթացքում պարզել է, որ իրենից բացատրություն վերցնելու վերաբերյալ հիշյալ արձանագրությունն ու իր ստորագրությունները կեղծվել են: Կատարվում է նախաքննություն:
Ըստ քաղաքացու հաղորդման` վարույթն իրականացնող անձը կեղծիք է կատարել
Քաղաքացի Ա. Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված և նախապատրաստված նյութերով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Ա. Ա.-ի հաղորդման` 2013թ. մայիսի 22-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական բաժնում գրավոր բացատրություն է տվել նախորդ օրն իր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի վերաբերյալ, որն էլ արձանագրվել է քննություն կատարող քննիչի կողմից, սակայն նախաքննության ընթացքում պարզել է, որ իրենից բացատրություն վերցնելու վերաբերյալ հիշյալ արձանագրությունն ու իր ստորագրությունները կեղծվել են:
Կատարվում է նախաքննություն: