Լրահոս

09.04.2014 10:23


«Յուրի Վարդանյանը կենդանի լեգենդ է նաև «քցում» վարժությունում»

«Յուրի Վարդանյանը կենդանի լեգենդ է նաև «քցում» վարժությունում»

«Չորրորդ իշխանությունը» լուր-մեկնաբանություն խորագրի ներքո գրում է.

«Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ սպորտի նախարար Յուրիկ Վարդանյանը պարտքով գումարներ է վերցրել մի քանի նախարարներից, և վերջիններս հիմա դեպրեսիայի մեջ են, որովհետև վտանգ կա, որ լեգենդար ծանրորդը չի վերադարձնի գումարները, քանի որ նախարարի պաշտոնում նրա վերանշանակման հավանականությունն այնքան էլ մեծ չէ»։

«ՉԻ»-Եթե այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ուրեմն Յուրիկ Վարդանյանն իսկապես կենդանի լեգենդ է ոչ միայն ծանրամարտի «պոկում» և «հրում», այլև «քցում» վարժությունում։

Չնայած, հիմնական մեղավորն, իհարկե, Սերժ Սարգսյանն է, նա պարտավոր էր կառավարության հրաժարականն ընդունելուց առաջ նախարարներին մի երկու ամիս ժամանակ տալ, որպեսզի ով ինչ պարտք ունի, հասցնի փակել։

Մյուս կողմից էլ՝ պարտք տվողները նույնպես մեղավոր են։ Լեգենդին պարտքով փող տալը ո՞րն է...

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը