Լրահոս

09.04.2014 10:34


Առաջին Եվրոպական կառույցի պաշտոնական արձագանքը քեսաբահայության խնդրին

Առաջին Եվրոպական կառույցի պաշտոնական արձագանքը քեսաբահայության խնդրին

Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը, որը միավորում է հարյուրավոր օմբուդսմենների ու իրավապաշտանների ողջ Եվրոպայում, արձագանքել է քեսաբահայության խնդրով Կարեն Անդրեասյանի ուղերձին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը տեղեկացավ Հայաստանի օմբուդսմեն պարոն Կարեն Անդրեասյանից Սիրիայում, մասնավորապես՝ Քեսաբում մարդու իրավունքների իրավիճակի մասին: Որպես Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի անդամ՝ Հայաստանի օմբուդսմենը, իր մոնիթորինգի և միջնորդական առաքելության շրջանակներում, կոնֆլիկտում ներգրավված բոլոր կողմերին անհրաժեշտ համագործակցության և օգնության կոչ է անում:

Այս բարդ և ողբերգական հանգամանքներում պետք է շարունակել ջանք չխնայել տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության և երկրում ճգնաժամը խաղաղ ճանապարհով հաղթահարելու ուղղությամբ, ինչպես նաև կառուցողական համագործակցություն հաստատել քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ՝ միջազգային իրավունքի հիման վրա:

Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը հորդորում և կոչ է անում Սիրիայի ճգնաժամի բոլոր կողմերին ներկա ճգնաժամը հաղթահարելու համար կիրառել խաղաղ և ուղիղ երկխոսության ճանապարհը ՝ մարդու իրավունքների միջազգային սկզբունքների լույսի ներքո»:

Այս խորագրի վերջին նյութերը