Լրահոս

09.04.2014 10:39


Արտաշես Ավետիսյան. ««Իզուր չեն ասում, որ “жадность губит фраера”»

Արտաշես Ավետիսյան. ««Իզուր չեն ասում, որ “жадность губит фраера”»

Երբ շինությունը քանդվում է, նրան պահող հիմնասյուները շատ անգամ չկարողանալով իրենց վրա վերցնել ամբողջ ծանրությունը՝ ուղղակի փշրվում են:

Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո Արմեն Մովսիսյանը դժվար թե կարողանա պահել իր պաշտոնը, որը հնարավորություն էր տալիս իրեն տնօրինել մի քանի միլիարդների հասնող պետական գումարներ:

Եթե իսկապես պետբյուջե հասնեին «Շանսի-Նաիրիտի» եկած գումարները, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերը հնարավոր էր՝ վճարվեին ամբողջությամբ, ինչը չարեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Մարդիկ իզուր չեն ասում, որ “жадность губит фраера”.

Շատ հետաքրքիր էր նայել ձեր կարմրատակած կերպարին, պարո՛ն Մովսիսյան, երբ էներգետիկայի նախարարությունում մարտի 28-ին անցկացված խորհրդակցության ժամանակ՝ անսպասելի հավաքին, սկսեցիք զեկուցել Սերժ Սարգսյանին «Շանսի-Նաիրիտի» եկած եկամուտների մասին:

Ի՞նչ, չեք կարողանո՞ւմ փողերը կիսեք իրար հետ:

Կարծում եմ՝ ժամանակն է, որպեսզի քաղաքացիներն ուղարկեն ձեզ Ղափանի վերանորոգման տրեստի տեղամաս՝ բանվորություն անելու, միգուցե այդ ժամանակ դուք հիշեք ձեր անցյալը և գիտակցեք բանվորական աշխատանքի ողջ դժվարությունը:

Արտաշես Ավետիսյան
ԿԱՄՔ քաղաքացիական շարժման հիմնադիր

Այս խորագրի վերջին նյութերը