Լրահոս

09.04.2014 19:50


ԵԽ երևանյան գրասենյակը կազմակերպում է մեկօրյա համաժողով

ԵԽ երևանյան գրասենյակը կազմակերպում է մեկօրյա համաժողով

2014թ. ապրիլի 10-ին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը կազմակերպում է մեկօրյա համաժողով՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և պրոբացիայի վերաբերյալ: Համաժողովն անցկացվում է Եվրոպայի խորհրդի կողմից Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող «Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը՝ եվրոպական ստանդարտների համաձայն» ծրագրի շրջանակներում:

Համաժողովի նպատակն է բարձրացնել պետական իշխանության մարմինների և այլ շահառուների իրազեկությունը ազատությունից զրկելու հետ կապված պատիժների համակարգի բարեփոխումների և պրոբացիոն ծառայության ստեղծման գործում առկա միջազգային լավագույն փորձի վերաբերյալ: Համաժողովին կմասնակցեն նաև պրոբացիայի ոլորտում փորձառու միջազգային փորձագետներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Այս խորագրի վերջին նյութերը