Տնտեսական

09.04.2014 10:53


Վահագն Խաչատրյան. «Տիգրան Սարգսյանի ժառանգությունը շատ տխուր է»

Վահագն Խաչատրյան. «Տիգրան Սարգսյանի ժառանգությունը շատ տխուր է»

«Տիգրան Սարգսյանի ժառանգությունը շատ տխուր է, ըստ էության, ես նույնիսկ կարող եմ ասել՝ դատարկ բյուջե, ապագա չներշնչող, վստահություն չներշնչող, մի տնտեսություն, որտեղ ներդրումներ անողներ չկան, տնտեսության մեջ, որտեղ հիասթափություն կա բիզնեսի նկատմամբ, որեւիցե, այսպես ասեմ, հավասար վերաբերմունք չկա: Մի խոսքով, ամենավատ վիճակում, բառերն էլ դժվար եմ ընտրում»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպիսի «ժառանգություն» թողեց Տ. Սարգսյանն իրեն փոխարինողին:

Սակայն, այս ամենին զուգահեռ, Տ. Սարգսյանի անձնական միջոցներն անցնող տարիների ընթացքում կտրուկ աճեցին:

«Այս տարիների ընթացքում ամենամեծ լավությունը, որ արել է, դա իր եւ իր մոտ շրջապատի անձնական սեփականությունը մեծացնելն է եղել: Այս բոլոր «տնտեսական աճերը» եւ այլն, որ ներկայացվել է, դրանք ընդամենը վերաբերել են իրենց: Ես եւ իմ համախոհները միշտ առիթ ենք ունեցել ասելու, որ այս քաղաքականությունը, որ վարվում է ՀՀ-ում, իր պաշտոնավարության ժամանակաշրջանում, դա կործանարար է, եւ Հայաստանի նման պետությունը չի կարող դիմանալ անհավասար մրցակցային պայմաններում, տնտեսության ազատության սահմանափակումների պարագայում Հայաստանը չի կարող զարգանալ»,-ասաց տնտեսագետը: Վ. Խաչատրյանի խոսքերով՝ Տ. Սարգսյանի առջեւ դրված չի եղել երկրի տնտեսության զարգացումը, այլ իշխանության մոտ կանգնած քաղաքական ուժերի, տնտեսվարողների եկամուտներն ավելացնելը:

Մանրամասները՝ galatv.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը