Լրահոս

09.04.2014 11:24


5 ամիս կալանքի տակ է գտնվում բացարձակապես անմեղ մարդ

5 ամիս կալանքի տակ է գտնվում բացարձակապես անմեղ մարդ

2013թ. նոյեմբերի 22-ից անօրինական կալանքի տակ է գտնվում ակնհայտորեն անմեղ մարդ՝ առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց շուրջ 12 տարի առաջ «Սիգարոն» ՍՊԸ-ի մասնաշենքի մոտ Արտավազդ Խանդանյանի և Պապին Վարդանյանի սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Վաչիկ Ղարիբյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Պաշտպանը նշեց, որ դեռևս հունվարի 17-ին, երբ առաջին անգամ երկարացվում էր Վ. Ղարիբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, վարույթ իրականացնող մարմինը պաշտպանական կողմին վստահեցնում էր, որ սա վերջին երկարացումն է, որովհետև, ըստ պաշտպանի, «ակնհայտ էր, որ որևէ ապացույց չկար և Վ.Ղարիբյանի նկատմամբ այլևս չպետք է երկարացվեր խափանման միջոց կալանքը»: Սակայն 2014թ. մարտի 14-ին նախաքննական մարմինը կրկին դիմել է դատարան՝ խափանման միջոց կալանքը երկարացնելու միջնորդությամբ՝ հիմքում չունենալով որևէ նոր հիմնավորում: Վարույթ իրականացնող մարմինն ընդամենը մեկ փաստարկ է բերել առ այն, թե իբրև սպասում են տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությանը: Ըստ պաշտպանի, սակայն, ինչպես պարզվել է հետագայում, այդ օրվա դրությամբ եզրակացությունն արդեն ստացված էր: Եզրակացությամբ հնարավոր չի եղել վերծանել Վաչիկ Ղարիբյանի հեռախոսային խոսակցությունները, այսինքն՝ ըստ պաշտպանի, ևս մեկ անգամ ապացուցվեց, որ դա ապացույց չէ, ուստի և երբևիցե չի կարող դրվել մեղադրանքի հիմքում:

Մանրամասները՝ pastinfo.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը