Հայաստանի գործող իշխանությունն իր բնույթով իսկապես բացառիկ է։ Հայտարարություններ, նախաձեռնություններ, միանձնյա որոշումներ ու... համատարած ձախողումներ՝ բոլոր առումներով և բոլոր ուղղություններով։
Սա իսկապես բացառիկ դեպքերից է։ Միգուցե, չհաշված Յանուկովիչին, բայց դե, Յանուկովիչից, փորձանքից հեռու...
Այս ամբողջ ընթացքում քիչ թե շատ հաջողվում էին միայն ներկուլիսային՝ քաղաքականության հետ ոչ մի կապ չունեցող ինտրիգները, մանր առևտուրն ու հաճախորդների զորակոչը։ Բայց դրանով երկար իշխանություն չես պահի. ներկուլիսային խաղերն այլևս առաջվա պես չեն անցնում, մանր առևտուրը ցանկալի արդյունք չի տալիս, իսկ հաճախորդները կամ վաղուց դարձել են «second hand», կամ էլ տեղում բացահայտված նորակոչիկներ են։
«Թագավորը մերկ է»,– արդեն մի քանի տարի գոռում են բոլորը։
Դա իսկապես այդպես է։ Դեռ ավելին, թագավորն այնքան մերկ է, որ նրա վրա կարելի է ուսումնասիրել իշխանության անատոմիան։ Գիտես անատոմիան՝ կարող ես վիրահատել։
Այնպես որ, մերկ թագավորն անցնցում իշխանափոխության հնարավորությունն է։ Եկել է դանդաղ շտապելու ժամանակը։
«Մերկ թագավորն» ու իշխանափոխության անատոմիան

Վախթանգ Մարգարյան