Երիտօլիգարխիան ու «Գեբելսյան» քարոզչամեքենայի վարձու մշակները սգի մեջ են։ Նրանք ոչ մի կերպ չեն կարողանում ուշքի գալ Տիգրան Սարգսյանի հանկարծահաս «մահվան» փաստից։
Այժմ ձևավորվել են «ՏԻՊ»–եր՝ Տիգրանի ինքնապաշտպանությունը կազմակերպող խմբեր, որոնց նպատակը «Մեռնողի հետևից միայն լավ կամ ոչինչ» ծրագրի շրջանակներում նախկին վարչապետի հասցեին դրական էպիտետներով լեցուն խոսքեր հնչեցնելն է (այս առումով ուշագրավ էր ՌԱԿ կոչվող կազմակերպության անունից Տիգրան Սարգսյանի՝ ինքն իրեն բարձր գնահատականներ տալու հանգամանքը), ինչպես նաև «մուտիլովկաներ» ու հեքիաթներ տարածելը։
Բաղրամյան 26–ը Տիգրան Սարգսյանի «հրաժարականի» մասով շրջանառության մեջ է դրել երկու իրարարամերժ հեքիաթ։
Հեքիաթ 1
«Անկախ» մամուլի, «անալիԾիկների» և «գեոպոլիԾիկների» միջոցով տարածվում է, թե, իբր, Տիգրան Սարգսյանը հեռացավ համաշխարհային դավադրության արդյունքում։
Մի մասն ասում է, թե Պուտինն էր ընկել տարաբախտ ՀՀ վարչապետի հետևից, իսկ մյուս մասը պնդում է Տիգրանի հեռացման արևմտյան «հետքի» մասին։
Եթե ի մի բերենք Տիգրան Սարգսյանի հեռացման արտաքին գործոնների մասին հրապարակ նետված գնահատականները, ապա կստանանք հետևյալ պատկերը. «Տիգրան Սարգսյանը ցերեկները Մաքսային միությունից էր խոսում և անսահմանորեն քծնում Պուտինին և ռուսական ազգանուն ունեցող բոլոր պաշտոնյաներին, բայց տուն գնալու ճանապարհին և հատկապես քնելուց առաջ նրա արևմտամետ սիրտը ԵՄ–ի հետ ասոցացում էր ուզում։ Ռուսները կարդացին նրա մտքինը, կռահեցին սրտի ուզածն ու որոշեցին պատժել, իսկ եվրաչինովնիկներն էլ ջանքեր չգործադրեցին նրան պահելու համար, քանզի նեղացած էին նախորդ տարվա սեպտեմբերի 3–ի որոշումից։ Արդյունքում Տիգրանը լքված վիճակում հայտնվեց և չկարողացավ դիմադրել Պան Գի Մունի, Պուտինի, Օբամայի, Մերկելի, Էշթոնի ու Ֆյուլեի համատեղ կազմակերպած դավադրությանը»։
Թե քանի երկարականջի կամ չորքոտանու կկարողանա «Գեբելսյան» քարոզչամեքենան համոզել, որ Տիգրանի հեռացման հարցում առկա է «համաշխարհային դավադրություն», մեր վիճակագիրների խնդիրն է։ Եթե գալիք եռամսյակն ամփոփվի, ու պարզվի, որ հանրապետությունում մանր եղջերավորների քանակական աճ է արձանագրվել, ապա «գեոպոլիԾիկներին» կարելի է շնորհավորել ու պարգևավճար տալ։
Նկատենք, որ նման հեքիաթի տարածումը հետապնդում է շատ կոնկրետ նպատակ, այն է՝ ամեն կերպ ցույց տալ, որ Տիգրան Սարգսյանը հեռացվել է ոչ թե ԱԺ ոչիշխանական չորս ուժերի և հանրային ճնշման արդյունքում, այլ դրսի մեծ «ձյաձյաների»։
Փաստորեն, Սերժ Սարգսյանն իր միջանկյալ պարտությունը չընդունելու և քառյակի դերը նսեմացնելու համար պատրաստ է տանել մի քարոզ, ըստ որի՝ Հայաստանը փալաս է, և մեր երկրում վարչապետեր են նշանակվում ու հեռացվում դրսի թելադրանքով։ Ավելի հակաանկախական գործունեություն դժվար է պատկերացնելը։ Բայց դե, ուրիշ բան սպասել պետք չէ Գյուլիստանի պայմանագրի «արևով» երդվողից։
Հեքիաթ 2
«Գեբելսյան» քարոզչամեքենան, իր աշխատանքային ոճին հավատարիմ, շրջանառության մեջ է դրել նաև Տիգրան Սարգսյանի հեռացման պատճառների ներքին վարկածի մասին հեքիաթը, ըստ որի՝ նախկին վարչապետը զոհ գնաց քրեաօլիգարխիկ համակարգի դավադրությանը։
Այս հեքիաթի տարածմանը զուգահեռ՝ փորձ է արվում վերջին տարիների տնտեսական խայտառակ արդյունքները դուրս գրել, այսպես կոչված, օլիգարխների վրա, որոնք, իբր, թույլ չտվեցին Սերժ և Տիգրան Սարգսյաններին բարեփոխումներ իրականացնել, իսկ վերջիններս էլ ստիպված էին համակերպվել այդ վիճակի հետ և պատճառ դառնալ արտագաղթի ու աղքատության։
«Խոխման» այն է, որ ոմանք ձգտում են համոզել, թե, իբր, «օլիգարխները» հարկ չեն վճարում, և դա է պատճառը, որ Տիգրան Սարգսյանը դրսից վարկեր էր բերում։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ։
Խե՜ղճ Տիգրան։ Փաստորեն, նա հեռացել է, քանզի սիրտը չի դիմացել օլիգարխների «բեսպրեդելին»։ Մարդը ստիպված օֆշորներում էր իր «աֆյորաներն» անում, քանզի Հայաստանում օլիգարխիան նրան ճնշում էր, գլխին կտտացնում էր և պարբերաբար բլդուխ էր անում։
Ըստ «անկախների»՝ ստացվում է, որ Սերժ և Տիգրան Սարգսյաններն իրենց կաբինետում միտինգ են անում, օրինակ, Սաշիկ Սարգսյանի դեմ՝ պահանջելով, որ նա մուծի հարկերը, բայց քանի որ վերջինս նախագահի եղբայր է աշխատում, ուստի չի վճարում հարկերը, և նախագահն ու վարչապետը ստիպված են դրսից գումարներ վերցնել պետության հաշվին։ Վարչապետի նյարդերն այլևս չդիմացան, և նա հրաժարական տվեց։ Ահա այսպիսի սրտաճմլիկ պատմություն։
Ոչ պակաս սրտաճմլիկ է նաև այն, որ Սերժ և Տիգրան Սարգսյանների գործելաոճն արդարացվում է «պարտադիր կուտակայինի» մասով. «Օլիգարխները հարկ չեն վճարում, և այդ իսկ պատճառով Տիգրանը ստիպված «պարտադիր կուտակայինով» մտնում է աշխատուժի գրպանը»։
Մնում է, որ թալանչիությամբ, դեմագոգիայով ու երիտթուրքերից ոչ պակաս հայատյացությամբ աչքի ընկած Տիգրան Սարգսյանին հռչակեն հակաօլիգարխիկ պայքարի նահատակ ու ամեն տարվա ապրիլի 3–ին նշեն նրա հերոսական գործունեության տարելիցը։
. . .
Ե՛վ առաջին, և՛ երկրորդ հեքիաթները տարածվում են շատ պարզ նպատակով՝ թույլ չտալ, որպեսզի հանրությունը տեսնի, որ երբ քաղաքական ուժերը միասնաբար են հանդես գալիս, ապա իշխանությունն անզոր է։ Հանրությունից ուզում են խլել իր հաղթանակը։ Դա է պատճառը, որ պատրաստ են նույնիսկ հակապետական քարոզ տանել, միայն թե ՀՀ քաղաքացին չֆիքսի, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պարտադրել և հասել է վարչապետի հեռացմանը։
Սերժ Սարգսյանը խնդիր ունի ցույց տալ, որ ինքը ոչ թե քառյակի կազմակերպելիք շուրջօրյա հանրահավաքներից ու «ռասկաչկայից» է վախեցել ու հեռացրել Տիգրան Սարգսյանին, այլ դրսի ուժերն են պարտադրել, կամ էլ ինքն է սեփական կամքով վարչապետին հեռացրել՝ հաշվի առնելով նաև «օլիգարխիայի» պահանջները։
Հանրությունն ու քաղաքական ուժերն այս ամենից պետք է հետևյալ հետևությունն անեն՝ ուժեղացնել ճնշումը, չկորցնել համարժեքությունը, շարունակել քաղաքական օրակարգ թելադրելու որդեգրած գիծն ու քաղաքական զարգացումները պահել վերահսկողության տակ։
Անարյուն և անցնցում իշխանափոխության ծրագիրը ենթադրում է նաև այն, որ Սերժ Սարգսյանին պետք է «հումանիտար միջանցք» տրամադրել, որպեսզի նա հեռանա, այլ ոչ թե հուսահատ դիմադրություն ցույց տա։
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ Կա տեսակետ, որ հիմա պետք է հարձակման անցնել ու Սերժի հրաժարականի պահանջով նետվել գրոհի։ Անշո՛ւշտ. դա քննարկման ենթակա տեսակետ է, և պետք է հասկանալ, թե ով ինչ է հասկանում հարձակման տակ։
Ամեն դեպքում, ճիշտ կլինի, որ մենք մեր և ուրիշների փորձը հաշվի առնենք։
Օրինակ՝ 88–ին չէինք պահանջում ՍՍՀՄ փլուզում, Հայաստանի անկախացում, Ղարաբաղի ու հարակից շրջանների ազատագրում, կումունիստական վարչակարգի հեռացում։ Չգիտեինք նաև, որ «Ղարաբաղ» կոմիտեի անդամները դառնալու են անկախ ՀՀ–ի իշխանությունները։ Ոչ մեկս չէր գոռում «Լե–վո՛ն, նախագահ»,«Վազ–գե՛ն, վարչապե՛տ» և «Վա–նո՛, նախարա՛ր»։ Այդպես ստացվեց գործընթացի արդյունքում։
88–ը սկսվեց էկոլոգիական պահանջներով։ Հետո եղան Ղարաբաղի հարցով համեստ պահանջներ Կրեմլից, իսկ վերջում շարժումն ավարտվեց լիակատար և ամբողջական հաղթանակով։
Եթե 88–ին գոռայինք «Գորբաչո՛վ, հեռացի՛ր», ապա դրանով կվտանգեինք և՛ Հայաստանը, և՛ Ղարաբաղը, քանզի Գորբաչովը «լեգիտիմ» իրավունք կունենար ջարդելու շարժումը (չմոռանանք, որ 88–ի սկզբում, այլ կարգախոսներից զատ, կիրառվում էր նաև «Լենին, Պարտիա, Գորբաչով»–ը)։
Ի դեպ, «Կոլցո» օպերացիան նաև մեր «քյալլագյոզության» հետևանքն էր, տվյալ պահին ուժերի հարաբերակցությունը ճիշտ չգնահատելու արդյունք։
Կային, իհարկե, այդպիսի անհատներ, ովքեր 88–ին մաքսիմալիստական պահանջներ էին առաջ քաշում, բայց այդ մաքսիմալիստները չապահովեցին Հայաստանի անկախությունն ու ղարաբաղյան պատերազմի հաղթանակը։
Հայաստանի անկախությանը հասան ու ղարաբաղյան պատերազմի հաղթանակն ապահովեցին Հայաստանի ու Ղարաբաղի «չափավոր», «ոչ վճռական», «սովետական ԿԳԲ–ի հետ գործարքների համար մեղադրվող», «հակաանկախական» և «զգուշավոր» քաղաքական ու ռազմական գործիչները։
88–ին անկախությունից խոսողներն ու սովետաադրբեջանական տանկերի դեմ փայտերով ու մահակներով պայքարի կոչ անողներն, ի դեպ, այսօր Սերժ Սարգսյանի հաճախորդների ցուցակում են։
Տիգրան Սարգսյանի «ՏԻՊ»–ը և մեր անելիքը

Օրինակ՝ 88–ին չէինք պահանջում ՍՍՀՄ փլուզում, Հայաստանի անկախացում, Ղարաբաղի ու հարակից շրջանների ազատագրում, կումունիստական վարչակարգի հեռացում։ Չգիտեինք նաև, որ «Ղարաբաղ» կոմիտեի անդամները դառնալու են անկախ ՀՀ–ի իշխանությունները։ Ոչ մեկս չէր գոռում «Լե–վո՛ն, նախագահ», «Վազ–գե՛ն, վարչապե՛տ» և «Վա–նո՛, նախարա՛ր»։ Այդպես ստացվեց գործընթացի արդյունքում։