Լրահոս

09.04.2014 12:38


Հայ ազգային կոնգրեսի անունից կեղծ հայտարարություն է տարածվել

Հայ ազգային կոնգրեսի անունից կեղծ հայտարարություն է տարածվել

Այսօր Հայ ազգային կոնգրեսի անունից հայտարարություն է տարածվել կառավարությանը մաս կազմելու վերաբերյալ: Կոնգրեսից մեզ տեղեկացրին, որ այդ հայտարարությունը կեղծ է:

«Հայ ազգային կոնգրեսի անունից հանդես կարող են գալ միայն արդարադատության նախարարությունում գրանցված «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը եւ համանուն խորհրդարանական խմբակցությունը: Մնացած այլ հայտարարություններն ինքնակոչության դրսեւորում են»,-iLur.am-ին հայտնեց Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Այս խորագրի վերջին նյութերը