Լրահոս

09.04.2014 21:12


Իրանը կատարում է «վեցնյակի» հետ համաձայնագրի պայմանները

Իրանը կատարում է «վեցնյակի» հետ համաձայնագրի պայմանները

ՄԱԳԱՏԵ–ի ղեկավար Յուկյա Ամանոն հայտարարել է, որ Իրանը կատարում է «վեցնյակի» հետ համաձայնության իր պարտականությունները: Այս մասին փոխանցում է «Ռեյթեր» գործակալությունը։

«Կարող եմ հայտնել, որ պայմանագրով նախատեսված դրույթները կատարվում են, ինչպես ծրագրավորվել էր», – հայտարարել է Ամանոն։

Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերին Իրանը և միջազգային դիտորդների «վեցնյակը» համաձայնության եկան, որի համաձայն՝ Թեհրանը մասամբ դադարեցնում է միջուկային ծրագիրը, փոխարենը՝ պատժամիջոցները թուլացան Իրանի նկատմամբ։ Համաձայնագրի իրականացման գործնական մասը մեկնարկել է հունվարի 20-ից։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը