Լրահոս

09.04.2014 13:27


Լուգանսկում բնակիչները գրավել են Անվտանգության ծառայության շենքը

Լուգանսկում բնակիչները գրավել են Անվտանգության ծառայության շենքը

Ուկրաինայի Ազգային անվտանգության շենքը գրավողների ինքնությունը հաստատվել է։ Նրանք մարզի բնակիչներ են։ Այս մասին տեղեկացնում է «Վոստոչնի վարիանտ» պարբերականը՝ Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությանը հղումով։ Գերատեսչության փոխանցմամբ՝ մոտ 200 մարդ, որոնք գտնվում են ծառայության շենքում, չեն պատրաստվում զենքերը վայր դնել: Նրանց շարքերը համալրվում են։

Ավելի վաղ ՈՒԱԾ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ շենքը լքել է անզեն 56 մարդ։

Տեղեկացնում է rosbalt.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը