Լրահոս

09.04.2014 22:38


Իրաքում օրինականացվել է մինչև 9 տարեկան երեխաների ամուսնությունը

Իրաքում օրինականացվել է մինչև 9 տարեկան երեխաների ամուսնությունը

«The Guardian»-ի փոխանցմամբ՝ Իրաքի նոր օրենսդրությունը թույլատրում է մինչև 9 տարեկան երեխաների օրինական ամուսնությունը։

Նոր օրենքն ընդունվել է խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ։ Այն հաստատվել է իշխող կոալիցիայի կողմից, որը ձգտում է ընտրությունների ընթացքում գրավել շիաների ձայները։

Ըստ գործող օրենքի՝ սկսած 18 տարեկանից՝ երիտասարդները կարող են ամուսնանալ առանց ծնողների համաձայնության։ 15 տարեկանից փոքր աղջիկները կարող են ամուսնանալ միայն խնամակալի թույլտվությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը