Լրահոս

09.04.2014 14:20


Ցուցարարները փակել են Նալբանդյան փողոցը

Ցուցարարները փակել են Նալբանդյան փողոցը

Ինչպես տեղեկացրել էինք, բողոքի գործողություն իրականացնող «Դեմ եմ» շարժման մասնակիցները
պահանջում են ֆինանսների նախարարի հետ հանդիպում։ Քանի որ նախարարությունից որևիցե մեկը չի արձագանքում նրանց պահաջին, ցուցարարները ճանապարհի երկայքնով նստել են կառավարության շենքի դիմաց՝ փակելով Նալբանդյան փողոցը։
Ոստիկանները քաշքշելով դուրս են բերում ակտիվիստներին փողոցից, ակցիայի մասնակիցներից մեկին բերման են ենթարկել:
Ինչպես դեպքի վայրից տեղեկացնում է zham.am-ի թղթակիցը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը այժմ բանակցում է ակտիվիստների հետ, որպեսզի նրանք բացեն ճանապարհը:
Նալբանդյան փողոց է ժամանել Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Վերջինս հորդորել է «Դեմ եմ»-ի ակտիվիստներին բացել Նալբանդյանը փողոցը՝ խոստանալով, որ տասը րոպեից նրանք կհանդիպեն ֆինանսների նախարարին կամ փոխնախարարին:

Այս խորագրի վերջին նյութերը