Լրահոս

09.04.2014 14:39


Սերժ Սարգսյանին մի ելք է մնում

Սերժ Սարգսյանին մի ելք է մնում

Տիգրան Սարգսյանի «ինքնակամ» հրաժարականը մի շարք քաղաքական գործընթացների ու ով ում լինելը ցույց տվեց։ Անկախ լրատվական մամուլի Օլե Լուկոեի հեքիաթներից միանշանակ կարող ենք փաստել, որ քառյակը օրակարգ թելադրող է։ Ինչպես ասում են՝ դրանում հարց չկա։ Որ Սարգսյանն ընտրել է իշխանությունը հանձնելու փուլային տարբերակը, կասկածներ միայն գիշերային մտորումների մակարդակում է առաջացնում։

Այսօր ժողովրդի օրակարգային հարցը Տիգրան Սարգսյանին պատասխանատվության ենթարկելն է։ Պահանջը չկատարելու դեպքում երկրորդ շուրջօրյայի վտանգն իրեն երկար սպասեցնել չի տա։ Սերժ Սարգսյանին մի ելք է մնում՝ մոտ ապագայում՝ ամենակարճ ժամկետներում, ձեռնամուխ լինել Տիգրանին բերման ենթարկելու գործին։ Հասկանալի է նաև, որ Սերժը մտավախություններ ունի հասարակական պահանջը կատարելում, բայց ամեն ինչ այնքան էլ գաղջ չի... Սերժ Սարգայանը պետք է ձեռնամուխ լինի Տիգրանին պատասխանատվության ենթարկելու ու այդ ընթացքում սեփական հրաժարականի ճառ պատրաստի, համատեղելով օգտակարը հաճելիի հետ։ Գոլից լավը հաստատ չի լինի, բայց, որ նրա հետևից կգոռան կեցցե ՀՀ–ն, կեցցե արդարությունը, կեցցե Սերժը, հաստատ երաշխավորվում է։ Ավելին, որպես Ջեքպոտ, կստանա ֆիզիկական անվտանգության երաշխիքի ողջ փաթեթը։

Այս խորագրի վերջին նյութերը