Լրահոս

09.04.2014 15:07


Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին

Ապրիլի 8-ին, ժամը 06.40-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հալաբյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 9-ին, ժամը 00.45-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 7 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 8-ին, ժամը 07.40-ին, Երևանի Սաֆարյան փողոցում` Ավանի գերեզմանատան ճանապարհին, «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հիգեր» մակնիշի ավտոբուսի:
«ԲԻԴ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 32-րդ կմ-ին բախվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21099»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 7-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ» վնասվածքով բուժօգնության է դիմել 1951 թ. ծնված Վաչիկ Ք.-ն, որը հայտնել էր, որ վայր է ընկել Զովունի գյուղում:
Ոստիկանության ծառայողների կատարած ստուգումների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 6-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Սասնա Ծռեր փողոցում Վաչիկ Ք.-ն «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով էլ ստացել է մարմնական վնասվածքը:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը