Լրահոս

09.04.2014 15:18


Երևանի ոստիկանապետը սպառնում է ուժ կիրառել

Երևանի ոստիկանապետը սպառնում է ուժ կիրառել

Շարունակվում է «Դեմ եմ» նախաձեռնության անդամների և քաղաքացիների բողոքի գործողությունը Կառավարության շենքի մոտ։ Ցուցարարները շարունակում են փակ պահել Նալբանդյան փողոցը՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանից պահանջելով հրահանգել ՊԵԿ-ին անջատել էլեկտրոնային հաշվետվություններում կուտակայինի հաշվիչը:

Դավիթ Սարգսյանն իր հերթին հրաժարվում է ընդունել նախաձեռնության ներկայացուցիչներին։ Երևանի փոխոստիկանապետ Վալեի Օսիպյանը կրկին հայտարարել է, որ ճանապարհն ինքնակամ չբացելու դեպքում ոստիկանությունն ուժ կկիրառի: Այստեղ է նաեւ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ով նույնպես սպառնում է ուժ կիրառել:

Այս խորագրի վերջին նյութերը