Լրահոս

09.04.2014 16:33


«Դե՛մ եմ» թիմի անդամ. «Խնդիրը չլուծվելու դեպքում հանրային ճնշումն ավելի անկանխատեսելի ու հուժկու կլինի»

«Դե՛մ եմ» թիմի անդամ. «Խնդիրը չլուծվելու դեպքում հանրային ճնշումն ավելի անկանխատեսելի ու հուժկու կլինի»

«Դե՛մ եմ»–ի այսօրվա ցույցն ավարտվեց։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, բողոքի գործողության մասնակիցները պայքարի ուժով ստիպեցին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանին ներկայանալ նրանց։ Վերջինը եկավ իր քավոր՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղեկցությամբ։ Հանրահավաքի ավարտին «Դե՛մ եմ» թիմի անդամ Դավիթ Մանուկյանը հայտարարեց. «Այս ակցիան այսօր իր նպատակին ծառայել է։ Սա սկիզբն է հանրային լայն ճնշման, որը մենք տանելու ենք մեր իրավունքի ուժով, Սահմանադրության կողմից մեզ տրված իրավունքներով։ Ամսի 12-ին մենք ունենք մեծ հավաք»։

Նա նաև հայտարարել է, որ վաղը ուշադիր հետևելու են կառավարության նիստին։

«Խնդիրը չլուծվելու դեպքում հանրային ճնշումն ավելի անկանխատեսելի ու հուժկու կլինի»,–ասել է նա։

«Հաղթանա՛կ»,–վերջում վանկարկեցին ակցիայի մասնակիցները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը