Լրահոս

09.04.2014 20:50


«Վարչապետի պաշտոնից ազատվելուց հետո իջնում ես ժողովրդի մոտ, որ ի՞նչ անես»

«Վարչապետի պաշտոնից ազատվելուց հետո իջնում ես ժողովրդի մոտ, որ ի՞նչ անես»

ՀՀ արդեն նախկին Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում մի շաբաթ առաջ տեղեկացրին, որ ինքը ահավոր հոգնել ա լափելուց ու պիտի հրաժարական տա, իջավ Կառավարության շենքի դիմաց հավաքված բողոքի ակցիայի մասնակիցների մոտ.. Սարգսյանը պաթետիկ կերպով ակցիայի մասնակիցներին առաջարկեց փողոցում չհավաքվել, այլ մի ավելի ցիվիլ վայրում գնալ իշխանությունների հետ երկխոսության..

Լավ, ենթադրենք երիտասարդները համաձայնվեցին հանդիպել իշխանությունների հետ ու որոշակի հարցեր քննարկել /չնայած շատ խիստ կասկածում եմ, որ նման սխալ քայլ կարվի/.. Բայց ստեղ մի կարևոր հարց ա առաջանում` при чем тут Տիգրան Սարգսյանը՞.. Էս մարդը այլևս վարչապետ չի.. ու դեռ ոչ մի այլ պաշտոն էլ չի զբաղեցնում..

Էս պարագայում տեղին ա ցիտել դասականին ու Տիգրան Սարգսյանից հետաքրքրվել. «Վարչապետի պաշտոնից ազատվելուց հետո իջնում ես ժողովրդի մոտ, որ ի՞նչ անես».. Մանավանդ, որ քո արած հանցանքներից հետո միակ տեղը, ուր դու իրավունք ունես ու պիտի իջնես, էտ բանտախուցնա..

Հ.Գ. Ամեն դեպքում ինքը լիքը նոր բաներ բացահայտեց իր մասին` ժողովրդի վանկարկումների արդյունքում..

Անահիտ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը