Հայաստանում կտրուկ նվազել են արդյունաբերական արտադրանքի ծավալները
«Ժողովուրդ»-ը հերթական անգամ տեղեկացմում է, որ այս տարվա ընթացքում, անգամ պաշտոնական վիճակագրությամբ, Հայաստանում կտրուկ նվազել են արդյունաբերական արտադրանքի ծավալները:
«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներն ուսումնասիրելիս ուշագրավ պատկեր է երևում. կտրուկ նվազել է մշակող արդյունաբերությունը՝ 6.9 տոկոսով, այդ թվում նվազել է խմիչքների արտադրությունը՝ 9.2 տոկոսով, իսկ սննդամթերքի արտադրությունը՝ 14.4 տոկոսով: Փոխարենը 34 տոկոսով աճել է ծխախոտի արտադրությունը: Իր հերթին նվազել է նաև հանքահումքային արդյունաբերությունը՝ 4.4 տոկոսով:
Հիշեցնենք, որ հանքահումքային արդյունաբերությունն այն ոլորտն էր, որի աճը, սովորաբար, գալիս էր փոխհատուցելու մյուս ոլորտներում առկա բացասական ցուցանիշները:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։