Ապրիլի 10-ին՝ ժամը 04.44-ին, տեղեկություն Է ստացվել, որ Հ-28 միջհամայնքային ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան 2-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել գետում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Վոլքսֆագեն գոլֆ» մակնիշի 35ՏՍ486 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել է գետում, ինչից ուղևորներ Մ. Պ.-ն (ծնվ. 1988թ.), Ա. Վ.-ն (ծնվ. 1985թ.), Հ. Վ.-ն (ծնվ. 1990թ.) և Ա. Պ.-ն (ծնվ. 1990թ.) հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետակից։
Պատահար Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին
Ապրիլի 10-ին՝ ժամը 04.44-ին, տեղեկություն Է ստացվել, որ Հ-28 միջհամայնքային ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան 2-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել գետում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Վոլքսֆագեն գոլֆ» մակնիշի 35ՏՍ486 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել է գետում, ինչից ուղևորներ Մ. Պ.-ն (ծնվ. 1988թ.), Ա. Վ.-ն (ծնվ. 1985թ.), Հ. Վ.-ն (ծնվ. 1990թ.) և Ա. Պ.-ն (ծնվ. 1990թ.) հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետակից։