2013 թ. մարտի 19-ին՝ ժամը 18.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 18.00-ին Երևանի Անդրանիկի փողոցում՝ «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահում ուղևորը դանակի սպառնալիքով վարորդից` 1989 թ. ծնված Հակոբ Ղ.-ից, բացահայտ հափշտակել է 19.000 դրամ և դիմել փախուստի: Ս/թ. ապրիլի 8-ին՝ ժամը 20.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 16 շենքի մոտից բերման են ենթարկել 1974 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատված Արթուր Մ.-ն, որին ճանաչման ներկայացնելու ժամանակ մատնացույց է արել տուժողը: Կատարվում է քննություն:
Տաքսու վարորդը ճանաչել է իրեն կողոպտած ուղևորին
2013 թ. մարտի 19-ին՝ ժամը 18.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 18.00-ին Երևանի Անդրանիկի փողոցում՝ «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահում ուղևորը դանակի սպառնալիքով վարորդից` 1989 թ. ծնված Հակոբ Ղ.-ից, բացահայտ հափշտակել է 19.000 դրամ և դիմել փախուստի:
Ս/թ. ապրիլի 8-ին՝ ժամը 20.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 16 շենքի մոտից բերման են ենթարկել 1974 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատված Արթուր Մ.-ն, որին ճանաչման ներկայացնելու ժամանակ մատնացույց է արել տուժողը:
Կատարվում է քննություն: