Տնտեսական

10.04.2014 12:13


Բացասական միգրացիոն սալդոն 2013-ին կազմել է 41.8 հազար մարդ

Բացասական միգրացիոն սալդոն 2013-ին կազմել է 41.8 հազար մարդ

Ընդհանուր առմամբ, 2013 թվականին Հայաստանից մարդկանց արտահոսքը կազմել է 1.494 մլն.մարդ՝ 2012 թվականի համեմատ աճելով 17,5% , իսկ ժամանումների թիվը կազմել է 1,452 միլիոն մարդ, աճը`18,8 %: Այսպիսով, ըստ ԱՎԾ նախնական տվյալների, սահմանի հատման բացասական սալդոն տարեկան կտրվածքով կազմել է 42 հազար մարդ, տարեկան կտրվածքով նվազելով 15.4 %: Միևնույն ժամանակ, այդ նույն նախնական տվյալներով, 2013 թվականին երկիրը լքած Հայաստանի քաղաքացիների թիվը (երկքաղաքացիություն ունեցողների հետ միասին) 2013 թվականին կազմել է 787 հազար մարդ, իսկ վերադարձողների թիվը` 745 հազար մարդ: Բացասական միգրացիայի սալդոն կազմել է 41,8 հազար մարդ:

Նշենք, որ 2013 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով Հայաստանից հեռացողների թիվը տարեկան կտրվածքով հունվար-սեպտմբերին ավելացել է 17%՝ կազմելով 1.119 մլն մարդ, իսկ ժամանողների թիվն աճել է 17%, կազմելով 996.5 հազար մարդ: Հայաստանի միգրացիայի բացասական սալդոն 2013 թվականի հունվար - սեպտեմբերին կազմել է 122.2 հազար մարդ, 2012-ի հունվար-սեպտեմբերի 109.4 հազարի համեմատ, տարեկան խորացումը կազմել է 11 %:

Աղբյուրը՝ ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը